Հարգելի Սամվել Հարությունյան, գիտաշխատողներից անօրինական հարկեր են գանձում...

May 25, 2011 20:05

Originally posted by albicocco at Հարգելի Սամվել Հարությունյան, գիտաշխատողներից անօրինական հարկեր են գանձում...

Ժամանակին գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային թեմաների հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ: Թեմաների ընտրությունը և հաստատումը ուշացան երկու ամսով: Արդյունքում` պայմանագրերը կնքվեցին ոչ թե 2011 թ. հունվարի 1-ից մինչև 2012 թ. ավարտը, ինչպես նախատեսված էր, այլ 2011 թ. մարտի 1-ից մինչև 2013 թ. մարտի 1-ը: Դա դեռ ոչինչ: Գումարները թեմաների աշխատողները ստացան մայիսի կեսերին, չնայած որ պարտաճանաչորեն աշխատել էին մարտի 1-ից:

Բայց սա էլ կարող էինք մի կողմ դնել, եթե այս ամենին չավելանար այն հանգամանքը, որ որոշ տեղերում թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող գումարներից սկսել են ոչ օրինական հարկեր գանձել: Մասնավորապես` ենթադրվում է, որ համաձայն ՀՀ օրենսդրության` դրամաշնորհից գործատուի սոց. պահումներ չեն արվում, այդ պայմանագիրը ծառայությունների մատուցման պայմանագիր է, ոչ թե աշխատանքային, մինչդեռ որոշ ուսումնական հաստատություններում, որոնց ներսում կատարվում են այդ աշխատանքները, հաշվապահները չգիտես որտեղից որոշել են, որ դրամաշնորհից գործատուի սոց. հարկեր են պահելու: Արդյունքում` տեղից էլ փոքր գումարներից թեմաների աշխատակիցներին չնչին  բան է բաժին հասնում:

Բազմաթիվ աշխատակիցների բողոքները լսելի չեն, շատերը վախենում են անգամ բարձրաձայնել, ոմանք էլ շարունակում են պայքարել` հուսալով, որ, ի վերջո, մարդիկ, ովքեր հաշվում և հատկացնում են գումարները, կսկսեն ճիշտ և օրենքն համաձայն պահումներ կատարել:

Քանի դեռ նման մոտեցում է ցուցաբերվում գիտությամբ զբաղվողների նկատմամբ, քանի դեռ պետությունից ստացված դրամաշնորհային փոքր միջոցների մի զգալի մասն "անհետանում է" գիտաշխատողին հասնելու -անապարհին, լուրջ գիտության, ինչպես նաև երիտասարդ գիտնականին երկրում պահելու մասին խոսելն ավելորդ է:

Previous post Next post
Up