HMFVD or epic day

Feb 14, 2012 19:36

Սենց ճիշտ չկա: Ազատ օրով հելել հասել եմ գործի, լավ հասել ու հասել եմ: Ստեղից սկսումա ամենահիմար մասը: Թրեյնինգից հետո գնում եմ նստեմ մի տրանսպորտ հասնեմ Արարատյան Մասիվս, մտնեմ վարսավիրս տենամ, հարցնեմ ինչ կա, ոնցա: Տրանսպորտ չկա, այսինքն կա, բայց չեղածի տեղա: Ստիպված քայլում եմ 1կմ, բանկոմատից քեշ հանեմ, նստեմ տաքսի գնամ տուն: Հանեցի, տաքսին ել նստա: Տակսին ուրախացրեց, որ գազ քիչ ունի, բայց տեղ կհասնենք: Առը հա թե տեղ հասանք, գինու գործարանի մոտ գազը պրծավ: Մի ձև գլորվելով խալաստոյ սամախոդով հասանք Երաբլուրի մոստը, դե ոչ էնա ասես սպասի իչնեմ, ոճ էնա ասես: լավ, ասի ֆրա քանի դքի վրա ես, որ կարանաս իչնես բարձրանաս դիքը թափ հավքի կֆրաս կիչնեմ: ԶՈՌՈՈՈՈՈՎ - ՇԱՐՈՈՈՈՈՈՎ ֆրաց հելավ մոստի մյուս կողմից դեպի զապրավկա: Հելավ ու հանգավ, օգնեցի ավտոն գլորեցինք զապրավկա, ես ել ոտ-ոտ իջա մոտակա կանգառը: Իջա, ոչ ազատ տակսի, ոչ ազատ երթուղաին, հազիվ մի հատ տրոլլիկ եկավ, նստա 2 կանգարս քշեց հասա տեղ, քայլեցի մեր տան մոտով վարսավիրիս մոտ, ետ եեեեեեզզզզզզնել ըտեղ չէր: Հասա տուն, սա գրեցի ու նորից դուրս եմ գալի 3րդ մաս զապաս վարսավիրիս մոտ:

Ուզում եմ տեղեկացնել, որ պետք չի անգամ փորձ կատարել գուշակել թե այս պահին մտքովս ինչ բառեր էին անցնում: Դուք տենց հայհոյանքներ դժվար թե լսած լինեք:

Միակ ուրախացնող բանը այն է, որ մյուս շաբաթ նոր նկարահանումներն են, թեպետ և արձակուրդ չստացվեց վերցնել, քանզի պետք էր առնվազն 10 օր, իսկ այդ 10 օրը ես գնալու եմ Վրաստան Հարավային Կովկասի առաջնության, ես միջոց հայտհայթեցի այդ մի քանի օրը ազատ լինելուն: Այսօրվա ամենապոզիտիվ լուրն էր:

Հենց այսպես ել ապրում ենք մեր սիրած քաղաքում:

Հ.Գ. Հուսանք նման մարդ չի լինի, որ փորձ է կատարելու ուղղագրական սխալներս գտնել և շտկել, քանզի այս վիճակիս խոսք չեմ տալի, որ ադեկվատ և պոզիտիվ պատասխանի կարժանացնեմ այդ մարդուն:

Հ.Հ.Գ. Dorian - La Tormenta De Arena Լսեք այս երաժշտությունը, շատ լավ կատարում և շատ է հանգստացնում:

нафиг, я, hmfvd, ереван

Previous post Next post
Up