Բա ամեն մի հայը իր սեփական լեյաութը ու ենքոդինգը չունենա

Feb 16, 2011 03:02

Պարզապես ապշում եմ, թե քանի հոգի է հայնտաբերել MS Keyboard Layout, ու միաժամանակ համառորեն անտեսել է Unicode.org կայքը ու ստանդարտին համապատասխան իրենց դասավորվածությունները սարքեն։

ԹՐՄՑՄ՝ Հարց, ո՞ր մի վնասատուն է աշխատում ՄՍ-ի հետ, հայերենի աջակցման վրա։ Աչքիս, նրանք իրենց սփելլ չեկերում հայերեն բութի փոխարեն լատինական Grave_accent են դնում, որ վերջակետի փոխարեն լատիներեն երկուկետ են դնում ետ նորություն չի։ Հարց՝ դրանք ՏՏ-ից առհասրակ բա՞ն հասկանում են, թե «նման է էլի»։ Անհամբեր սպասում եմ, երբ հայերեն ո-ի փոխարեն լատիեներն N, դնեն, ս-ի փոխարեն լատիներեն U, ու օ-ի փոխարեն լատիներեն O։ Կամ էլ 0 (զրո), մեկա նման են չէ՞։

ԹՐՄՑՄ 2՝ քանկի որ լիքը առնվազն անմեղ մարդ, իսկ ավելի անկեղծ ասած՝ օգտակար մարդ, կարծեցին որ վնասատուների շարքերում իրենց նույնպես ընդգրկել եմ, ավլի պարզ ու հստակ ասեմ՝ «վնասատու են նրանք, ով Մայքրոսոֆթի հետ, առևտրային հիմունքնեով աշխատելով և խոստանալով ապահովել հայերեն սատարումը Մայքրոսոֆթի արտադրանքում, թույլ են տվել մի շարք կոպիտ սխալներ և 10 տարվա մեջ, չեն շտկել»։
Եթե այլոք կրկնում են դրանք, ապա դա չիմացության արդյունք է և ՄՍ-ին վստահելու, և բուն խնդիրը գալիս է այդ իմ ասած «վնասատու» ընկերություններից և անհատներից։ Եթե դուք ՄՍ-ի հետ պաշտոնապես և գումարով չեք աշխատել հայերենի վրա, և կետադրության և այլ բաների հերն անիծել, ապա դուք վնասատու չեք, պարոնայք ու տիկնայք :)

it, armenian

Previous post Next post
Up