Մտադիր էի նույնը գրել, ինչ արդեն գրել է javakhk-ը։ Միայն թե կամ «ՀԱՐԹՈՒԿ», կամ «ԱՐԴՈՒԿ»։ ;) Ի դեպ, սա ոչ թե իմ կամ ոմանց նախընտրությունն է, այլ պարզապես կարգն է էդպիսին։
Նկատի ունեի, որ ընդունված է հետևյալ կերպ. եթե ամբողջ բառը մեծատառերով է, ապա գրվում է ՈՒ (ՈՒՐԱՐՏՈՒ), եթե միայն բառասկզբինն է մեծատառ, ապա՝ Ու (Ուրարտու)։ Քիչ առաջ էլ համոզվելու համար ստուգեցի և՛ բառարաններով, և՛ լեզվական գրքերով։ Նայել եմ հետևյալ գրքերում. Մայա Ավագյան «Խոհեր մայրենի լեզվի մասին», (1982 թ.) Հայ-ռուսերեն բառարան(1984 թ.) Լավրենտի Միրզոյան «Առձեռն մայրենի», (1993 թ.) Դավիթ Գյուրջինյան «Հայերեն բառարան-տեղեկատու (միասին, անջատ կամ գծիկով գրվող բառեր)», (1998 թ.) Վալերի Միրզոյան «Հայերենը անաղարտ» (2005) Աշոտ Բլբուլյան «Հայ-ռուսերեն/ռուս-հայերեն բառարան» (2008)։
Նշածս բոլոր գրքերն ու բառարանները հաստատում են ասածս, այսինքն՝ երկու ձևերն էլ ճիշտ են՝ կախված նրանից՝ բառն ամբողջությամբ մեծատառով է, թե միայն առաջին տառն է մեծատառ։
>Բայց ինչքան շատ եմ բզբզում լեզվի հետ կապված հարցը, այդքան համոզվում որ տրամաբանությունը այնտեղ դժվար կիրառելի է։ Եթե դպրոցում կամ, բուհերու գրաբար էլ սովորեցնեին` հեշտ կլիներ հասկանալ, թե որտեղից ուր ենք հասել:)
Ի դեպ, սա ոչ թե իմ կամ ոմանց նախընտրությունն է, այլ պարզապես կարգն է էդպիսին։
Reply
Իսկ կարգի մասին, կմանրամասնե՞ս։ Հենց հայերենի կարգն է այդպես, թե ասենք հատուկ տպագրության մեջ ընդունված կարգը։
Օրինակ Նառջան-ին դպրոցում սովորացնում էին «Ու» գրելաձև, ինձ «ՈՒ»։ Հենց ՈՒ ամբողջ կյանքս եմ գրել, դրա համար մի քիչ զարմանալի է «Ու»-ն։
Reply
Մայա Ավագյան «Խոհեր մայրենի լեզվի մասին», (1982 թ.)
Հայ-ռուսերեն բառարան(1984 թ.)
Լավրենտի Միրզոյան «Առձեռն մայրենի», (1993 թ.)
Դավիթ Գյուրջինյան «Հայերեն բառարան-տեղեկատու (միասին, անջատ կամ գծիկով գրվող բառեր)», (1998 թ.)
Վալերի Միրզոյան «Հայերենը անաղարտ» (2005)
Աշոտ Բլբուլյան «Հայ-ռուսերեն/ռուս-հայերեն բառարան» (2008)։
Նշածս բոլոր գրքերն ու բառարանները հաստատում են ասածս, այսինքն՝ երկու ձևերն էլ ճիշտ են՝ կախված նրանից՝ բառն ամբողջությամբ մեծատառով է, թե միայն առաջին տառն է մեծատառ։
Reply
Բայց ինչքան շատ եմ բզբզում լեզվի հետ կապված հարցը, այդքան համոզվում որ տրամաբանությունը այնտեղ դժվար կիրառելի է։
Reply
Եթե դպրոցում կամ, բուհերու գրաբար էլ սովորեցնեին` հեշտ կլիներ հասկանալ, թե որտեղից ուր ենք հասել:)
Reply
Leave a comment