Կներեք ֆրենդեր, բայց ինձ բացել է և պետք է կիսվեմ, նույնիսկ եթե դա այդքան էլ էտիկ չէ։
Ահա,
նախորդ պատմության (wikireferataqasheliq.ru) շարունակությունը՝
Կոլումբոս Քրիստոֆոր
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
mekn u mek@ chgiti urduc charem es referat@?
Սահակը պիտակում է էջը ջնջման, բայց
Քեոջոկերի սիրտը չի դիմանում, որոշում է օգնել և գրում է հոդվածը։
Այստեղ կա, մի նրբություն։
Քեոջոկերը սփյուռքից է և բնականաբար նրա հայերենը զգալիրորեն տարբերվում է Հայաստանի դպրոց-բուհերի հայերենից :) ։
Ինձ շատ հետաքրքիր է հետագա ընթացքը։
Երկու հավանական տարբերակ կա`
- Ռեֆերատը հայտնաբերվում է, բնականաբար չի կարդացվում, Ctrl+C, Ctrl+V, Ctrl+P և տրվում է դասախոսին։ Դասախոսը նույնպես չի կարդում։ Գիտական աշխատանքը բերեհաջող կատարված է, բոլորը գոհ ու երջանիկ են, ուսումնական պրոցեսսը սլանում է առաջ։
- Մեկ այլ տարբերակ` գործերը այդքան վատ չեն, ինչքան ես եմ պատկերացնում և աչքերով մեկը գոնե անցնում է և մոտակա մեկ շաբաթվա ընթացքում, էջում, գրվում է «ara, esi inch er?? ov eq duq? hayerenov referat cheq kara greq, incheq ste vaapshe anum»
Է՜հ…