Նախաբան
Այս տարվա սկզբից օգտագործում եմ Windows Mobile-ով աշխատող Samsung I600 սմարթֆոն։
Windows Mobile-ը իմ վրա բավականին լավ տպավորություն է թողել, հարմարավետ, կայուն, տարիների ընթացքում ստեղծած բազմաթիվ և բազմապիսի ծրագրերի ընտրությամբ, օգտագործողների բավականին կամեցող համայնքով։
Սակայն կան նաև թերություններ, և դրանցից մեկը` դա ի լռելայն հայերեն գիր արտապատկերելու անհնարինությունն է։
ՕՀ-ում (Win Mobile 5 և 6 Smartphone/Pro) ի լռելայն օգտագործվող Tahoma/Segoe Condensed համակարգային տառատեսակը պարզապես չի պարունկաում հայերեն նիշեր (բազմաթիվ այլ լեզուների նման, տառատեսակի ֆայլը հնարավորինս փոքր պահելու համար)։
Մի քիչ փորփրելուց հետո պարզվեց, որ միակ բազմապիտանի լուծումը դա եղած համակարգային տառատեսակի փոփոխումն է։ Վերցնելով այդ տառատեսակների ֆայլերը, նրանց մեջ ավելացրեցի հայկական տառերն և կետադրական նշանները ԱրիանԱՄՈւ տառատեսակից։
Դրանից հետո, հայերենը սկսեց լիարժեք աշխատել համարյա բոլոր ծրագրերում (միայն հեռախոսիս հետ եկած հարմար RSS Agregator-ը չաշխատեց, քանի որ այն պարզապես չի հասկանում Յունիկոդը։ Այն փոխարինեցի ուրիշով)
Եվ հեռախոսից հնարավոր դարձավ.
Կարդալ հայերեն է-նամակներ՝
Նաև Java-մեքենայում, GMail-կլիենտով
Դիտել հայերեն կայքեր՝
Կարդալ հայերեն ՌՍՍ-սնուցումներ՝
և անձամբ իմ համար կարևոր հնարավորություն՝ կարդալ հայերեն գրքերը, լռացնելով մեծ բացերս
Ավելի շատ օրինակներ էկրանի զավթումների տեսքով կարող եք գտնել
ասյտեղ։
Շնորհակալություներս եմ հայտնում
Ռուբէն Թարումեանին իր
Արիան AMU տառատեսակի նման օգտագործումը թույլատրելու համար։
Տառատեսակների ձուլումը իրականացվել է
High Logic ընկերության
Font Creator ծրագրի միջոցով, որն իմիջայլոց իմ վրա հաճելի տպավորություն թողեց։
CAB-ֆալի ստեղծմանը շատ օգնած
mobilepractices.com կայքին և հոդվածների հեղինակ Ջոսե Գալլարդոին։
narjan -ին, WM 2003-ի տառատեսակի ֆայլերը տրամադրելու և փորձարկումներին ակտիվ մասնակցելու համար։
rubywedge -ին կախված վերսիայից օգտագործվող համակարգային տառատեսակի մասին կարևոր ճշտգրտումների համար։
Ազատում պատասխանատվությունից
Նշված փաթեթները փորձարկվել է Windows Mobile 6.0 Standart և Windows Mobile 2003 SE միջավայրերում և էմուլյատորների վրա և չեն առաջացրել որևէ խնդիր, այն չի անում որևէ պոտենցիալ վտանգավոր գործողություն, այնուամենայնիվ հեղինակը չի կրում որևէ պատասխանատվություն նշված փաթեթի օգտագործումից ծագած որևէ վնասի կամ առաջացած խնդիրների համար։
Փաթեթը տրամադրվում է «Ոնց-Կա» (AS-IS) սկբունքով, սակայն ես միշտ ուրախ եմ լսել առաջարկություններ և կարծիքներ։
Segoe Condensed տառատեսակը Microsoft ըկներության սեփականությունն է։
ԱրիանԱՄՈՒ տառատեսակը Ռուբեն Թարումյանի։
Ներբեռնել
Ես ստեղծեցի պատրաստի CAB-ֆայլեր, պարզապես բեռնեք ֆայլը սարքի մեջ, աշխատացրեք այն և վերաբեռնավորեք (restart/soft reset)
Segoe Condensed համակարգային տառատեսակի դեպքում Windows Mobile 6.xTahomа տառատեսակի դեպքում - Windows Mobile 2003, 5 և 6.x Քանի որ դեռ հնարավոր են փոփոխություններ և թարմացումներ ցանկալի է նշված ֆայլերը դեռ այլ տեղ չտեղադրել, կամ պարբերաբար ստւգել այս գրարումը։ Ֆայլերի ուղղիները նույնպես շատ հավանական է որ կփոփոխվեն։
Հայտնի խնդիրներ
1) ԱրիանՈՄՈՒ-ն զգալիորեն ավելի լայն և մի փոքր ավելի «հաստ» է, համակարգային տառատեսակներից և այդ տարբերությունը կարող է երբեմն աչք ծակել, նամանավանդ, եթե դուք իմ նման «քթի մազ» եք։ Սակայն տառատեսակի ընթերցիլիությունը դրանից ԻմԽՀ միայն շահում է։ Եվ պետք չէ մոոանալ, որ նրանք իսկզբանե տարբեր տառատեսակներ են, և ոչ էլ պետք է իրար հետ խոսային։
2) WM2003-ի վրա մեկ անգամ տեղադրելուց հետո, տառատեսակների ֆայլերը հնարավոր չէ երկրորդ անգամ վերագրել (rewrite)։ Դա ձեզ ոչ էլ պետք կգա ամենայն հավանականությամբ, սակայն դա պետք է հեշտ բուժվի նորմալ ֆայլային մենեջերի (օր` Resco Explorer) միջոցով, այդ երկու ֆայլերի (tahoma.ttf և tahomabd.ttf որոնք գտնվում են \Windows-ում) հատկություններից հանելով բոլոր read-only, system, archieve հատկությունները։
3) Մի 2 ամիս օգտագործելուց հետո, միակ խնդիրը, որ նկատել եմ դա այն է, որ որոշ տեղերում հայերեն գրի մեջ օգտագործում են ոչ հայերեն (ոչ էլ ստանդարտ լատիներեն) նիշեր և նրանց տեղը ուղղանկույն է երևում։ Դա իմ խնդիրը չի, քանի որ
հայերեն Unicode ստանդարտում ընդգրկված բոլոր նիշերը ներարված են տառատեսակի մեջ, իսկ ոչ հայերենների հետ ես գործ չունեմ։ Դա այդ պարունակության ստեղծողների խնդիրներն են։
4) 19 Նոյ 2008՝ Հայտնաբերեցի որ ստեղծած ֆոնտում
չկա հայերեն միջակետը U2024: Դա իմ անուշադրության և Font Creator-ին չափից դուրս վստահելու արդյունք է։ Մոտակա մի 2 շաբաթ կշտկեմ դա, ինչպես նաև կանեմ մի շարք ավելի մանր ավելացումներ։