On skills VS academic knowledge

May 25, 2011 00:16

Ամերիկայում սովորելիս գործարար հաշվապահություն առարկայից ստացել էինք խմբային առաջադրանք, որ պահանջում էր հաշվարկել հիմնարկի շահույթի փոփուխությունը տարուց տարի կախված եկամուտից և ինքնարժեքից/ծախսերից: Լուծումը բավականին մեխանիկական թվաբանություն և excel-ով հաշվարկներ էր պահանջում: Ես որպես «կառկառուն» հայ/սովետական բուհ ավարտած, որոշեցի որ ավելի քիչ թվաբանություն և ավելի շատ մաթեմատիկան լավ է և excel-ով երկար թվերի շարքեր մշակելու տեղը գտա այդ մի քանի թվերի շարքերի մեջ կապի բանաձև (որ բավականին պառզ էր և բարձրագույն մաթեմ չեր էլ պահանջում):

Խմբում երկու ամերիկացի էին, մեկ չինացի և ես: Չինացին և ամերիկացիներից մեկը իմ մաթեմաթիկայի գիտելիքներից հիացան: Չինացին ասաց որ դա նրանից է որ ես Սովետում եմ մաթեմաթիկա սովորել ոչ թե Ամերիկայում: Բայց ի զարմանս ինձ ամերկիացիներից մեկը հրաժարվեց իմ խելամիտ լուծումից և նստեց excel-ով «ցավալի» հաշվարկներ անելու: Ինձանից բավակին գոհ հանձնեցի աշխատանքը:

Մեկ շաբաթ անց գնահատականները հայտնեցին և... excel-ով տանջված ամերիկացին ստացավ ինձանից բարձր գնահատական: Ջղայնացած գնացի դասախոսի մոտ - բացատրեցի իմ բանաձևը: Իսկ դասախոսը (իմ մաթեմաթիկայի գիտելիքները գնահատելով) բացատրեց ինձ որ առաջադրանքի նպատակը excel-ով «տանջվել» սովորելն էր քանի որ իրական կյանքում շահույթի մաթեմաթիկական բանաձև շատ ավելի դժվար է գտնել:

Այս դեպքը լավ ներայացնում է հայկական/սովետական կրթության ուժեղ և թույլ կողմերը: Սովետական բուհերում ամերիկյան skill - հմտություն կոչեցալին շատ քիչ ուշադրություն էին դարձնում: Ֆունդամենտալ առարկաները իհարկ է կարևոր են բայց դրանք չեն պատրստում ուսանողին գործնական կյանքին, իսկ սովետական կրթական համակարգը նախատեսված էր տիեզերանավեր նախագծող գիտնականներ պատրաստելու համար, բայց ոչ գործարար/ինժեներ մասնագետներ:

Հայաստանն էլ Սովերտի մասը չէ, տիեզերանավ նախագծող գիտնականների կարիքն էլ չկա: Фոխարենը երևի պետք են ավելի երկնքին մոտ հմտությունների տեր մարդիք` ծրագրավորողներ, ինժեներներ, hաշվապահներ և այլն: Արդյո՞ք այժմյան Հայաստանի կրթական համակարգը պատրաստում է հմուտ/վարպետ մասնագետներ թե մինչ այժմ բուհ ավարտողները տիեզերագնաց գիտնականներ են, որ ուսումն ավարտելուց հետո այլընտրանք չենունեն քան լքել երկիրը: Չգիտեմ…

Իմ կարծիքով բուհերը Հայաստանում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միջազգաին Ճանաչում ունեցող հմտությունները հաստատող սերտիֆիկատների քնություններին պատրաստելուն սկսկած համեմատաբար հասարակ Microsoft-i տեխնիկական քնություններից վերջացրած շատ բարդ հաշվապահական/ֆինանասական (ACCA, CFA) և ծրագրավորման (.Net, SCJD) քնություններով և համեմատաբար ավելի քիչ ֆունդամենտալ առարկաներին: Բացի դրանից Հայաստանում ուսումնական հաստատություններին կից պետք է ստեղծել միջազգաին սերտիֆիկատներ տրամադրող մարմինների մասնաճյուղեր:

«Համեմատաբար» բառը նորից նշեմ որ չասեք Ֆունդամենտալ գիտությանը դեմ եմ: Իհարկ է ասենք տեսական ֆիզիկոսներ կամ տեսական մաթեմատիկոսներ էլ են պետք երկրին, բայց եթե հաշվեք թե քանիսն են այդ Ֆիզիկոսներից լքում երկիրը կամ փոխում մասնագիտությունը որոտև Հայաստանում իրենք պարզապես պետք չեն երևի կհամաձայնվեք որ մի գուցե ճիշտ կլինի ավելի պրակտիկ մասնագետներ պատրաստելու վրա կենտրոնանալ:

մտքեր

Previous post Next post
Up