Ի՞սկ դուք հաշվել էք շրջափակումը ինչ արժի

Nov 19, 2010 20:37

Տնտեսագիտության թեկնածուական թեզի թեմա...կամ ՀՀ կառավարությանը փող վաստակելու խորհուրդն էր (լռիվ ձրի):

Այսօրվա Fnanacial Timesը կարդալուց աչկիս ընկավ երկու բավականին հետաքրքիր հոդված:

1) Առաջինը նրա մասին էր, որ Դուբաի Շեիխ Մախտում Բին Մոհհամմեդ Բին Ռաշիդ ալ Մախտումը գնում է Վաշինգտոն Օբամա Բառաքից օգնություն խնդրելու (պահանջելու): Շեիխը օգնության կարիքի ունի ու մտածում է որ Օբաման կօգնի, որովհետև Դուբաի առևտուրը Պարսկաստանի հետ ամառվանից նվազել է 8 միլլիարդ դոլլարով: Այս անկման պատճառն է  ԱՄՆ կողմից Պարսկատան ուղարկվող ֆինանսական հոսքերի կտրուկ սահմանափակումն է: Ամերիկացիները ոչ միայն արգելում են ցանկացած ֆինանսական փոխանցում Պարսկաստան ԱՄՆ-ից, այլ նաև որևէ երրորդ երկրից: Բոլոր այն բանկերը որ կատարեն ֆինանսական փոխանցում պարսկաստան կզրկվեն ԱՄՆում գործելու իրավունքից և կենթարկվեմ միլլիոնանոց տույժերի:

Արդյոք մեկը հաշվել է ինչքամ կտուժի Հայաստանի տնտսությունը Պարսկաստանի սահամանափակումներից: Մի գուցէ ԱՄՆ-ին պետք է հաշիվ ներկայացնել, որ փոխհատուց են:

2) Երկրոդը հոդվածը Ռուսների 32 միլլիարդի պետական հիմնարկներ սեփականաշնորհման մասին էր: Թողնենք այն փաստը, որ այդ հիմնարկների մեծ մասը Սովետի ժամանակ են ստեղծվել և մի գուցէ ՀՀ քաղաքացիներն էլ այդ միլլիարդնիրից օգտվելու իրավունք ունեն: Իմ հարցը ուրիշ է:

Արդյոք մեկը հաշվել է ինչքամ է տուժել Հայաստանի տնտեսությունը Ռուսների կողմից Վրաստանի շրջափակման պատճառով: Մի գուցէ Ռուսներին պետք է հաշիվ ներկայացնել, որ փոխհատուց են:

3) Թուրքիաի մասին չեմ ել գրում:

Պետք է ոչ միայն հաշիվ ներկայցնել այլ նաև դիմել ՄԱԿ և այլն միջազգաին հիմնարկներ պատերզմական գործողություններից կամ այլ քաղաքական սահմանափակումներից երրորդ երկիրների տույժի փոխհատուցման համար իրավական դաշտ ստեղծելու նպատակով: Սա ել քեզ մի իրավանաբանությունից թեկնածուականի թեզի թեմա:

PS. Համաձայն եմ երևի ինչպես ասում են անգլյաում too far fetched…բայց ընդունեք որ փաստորեն Հայաստանը այսոր աշխարի ամենա-շրջափակմած երկին է և դրա դեմ պետք է պայքարել ամեն հնարավոր ուղղությամբ:

idea, մտքեր, Հայաստան

Previous post Next post
Up