Կառավարության նիստի օրակարգից լավ աղբյուր չկա՝ բացահայտելու կոռուպցիոն դեպքերը:
06 վարչությունը փոխանակ Արմեն Օհանյանին որպես վկա բերման ենթարկի, ուղղակի պետք է 1 աշխատող նստեցնի համակարգչի առջև, որի գործառույթը կլինի նայել նիստի օրակարգը ու որոշման նախագծերը, ու շաբաթը 3-5 հատ կազմակերպված հանցագործության դեպքերը աչքի առաջը կլինի:
Ես այդ հոբբիով տառապում եմ, բայց այս, հերթական զավեշատալի ԿՈՌՈՒՊՑԻՈՆ դեպքը որոշեցի կիսվել հավատարիմ ընթերցողներիս հետ: Խնդրեմ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշումԿարդում ենք կասկածելի script-ը՝
////
Ընդունել Երևանի քաղաքապետի` «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն (այuուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարող 1.0848 հա, 0.1 հա, 0.0488հա և 0.1865 հա (ընդհանուր մակերեսը` 1.4201 հա) հողամասերի (այսուհետ` հողամաս) օտարման վերաբերյալ առաջարկությունը
////
2. Փորձում ենք հասկանալ պետության «օգուտը» կամ այլ հիմնավորում
////
Ընդունել կազմակերպության առաջարկությունը Երևան քաղաքում ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրի (այuուհետ` ծրագիր) վերաբերյալ:
////
3. Գնում ենք
հիմնավորում բաժին, որ հասկանանք, թե այդ ինչ ներդրում է, որ պետությանը անհրաժեշտ է, որի դիմաց հող ենք տալիս ինչ որ մեկին
////
Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 6-ի N 957-Ն որոշման հիման վրա «Հարավկովկաuյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի հատվածում ավտոճանապարհ կառուցելու անհրաժեշտությամբ։
/////
4. Հասկացա՞ք: Բացատրեմ «ավտոճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոճանապարհ կառուցելու անհրաժեշտությամբ»: Բացատրեմ ընդլայնված «ավտոճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Դորոժնիկ» ՍՊԸ-ին հող տալու ցանկությամբ»
5. Էս մասնավոր կառուցները ինչքան բարի են, ստիպված հող են վերցնում ու պետությանը օգնում, հանուն պետական կարիքների ներդրումներ են անում: Այս ՍՊԸ-ները ո՛չ ազատ շուկայական, ո՛չ էլ սոցիալիստական ու ո՛չ էլ կոմունիստական տեսություններում չեն տեղավորվում՝ բարեգործ ՍՊԸ-ներ են: ԿԱՅՖ :ՃՃՃ
ՀԳ
Էս էլ մի քիչ ուրախանալու համար: Հաշվարկները.
///Ըստ Երաննախագիծ ՓԲԸ-ի նախնական հաշվարկների` ավտոճանապարհ կառուցելու հետ կապված նախագծանախահաշվային փաuտաթղթերի կազմման և կապիտալ շինարարության աշխատանքների խոշորացված արժեքը կազմում է շուրջ 850 մլն. դրամ:///
Կարճ. 2.5 կմ ճանապարհը սարքելու գինը գցել բռնել են Էլ ինչ տենդեր, շուկայական արժեք ....
////
ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի նախագահի 27.06.2011թ. N Ե/8/2968-11 գրության համաձայն` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 24/6 հասցեին հարակից տարածքներում բնակավայրերի նշանակության հողամասերի 1քմ մակերեսի շուկայական միջին արժեքը կարող է գտնվել 35000-40000 դրամի միջակայքում:
/////
Խաբա՞ր էիք, որ Երևանի հողերի գինը գցել բռնելով է որոշվում
Բա էտ անտեր մրցույթով վաճառքը, աճուրդը: Եկեք նայենք պետության ՊԱՇՏՈՆԱԿԱՆ վերաբերմունքը շուկայական մեխանիզմների հանդեպ
////
Ոստի 1.4201հա հողամասի շուկայական արժեքը կարող է կազմել շուրջ 568.0 մլն. դրամ, որն ակնկալելը հրապարակային սակարկությունների արդյունքում` հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գների շարունակական անկումը, քիչ հավանական է և երկարատև ժամանակ կպահանջի:
////
Բա կոռուպցիոն ռի՞սկը: Ո՞վ է ասել, որ սակարկությունը միայն վաճառելու համար է: Մի հատ Սահամանդարություն ունեինք է, որ բոլորդ հավասար ենք, որ կարողա ես էլ ուզեմ այդ հողը գնել:
Ի դեպ ԶԼՄ-ները պետք է արդեն լուրեր տային՝ «Ըստ ՀՀ կառավարության ակնկալվում է անշարժ գույքի շուկայում գների շարունակական անկում»
Ու վերջի բոցը՝ էս բազարի նպատակը.
///
Կարճ ժամանակահատվածում, առանց Երևանի բյուջեի միջոցների ծախսման, ավտոճանապարհի կառուցումն է
////
Նենց էլ մի ձևակերպում են, կարծես թե բյուջեից լումա չի ծախսվել՝ ճանապարհ են սարքել: Ոնց որ տունդ ծախես, էտ փողով մի երկու զույգ կոշիկ գնես, ընտանիքդ վերցնես ճանապարհորդության ու հետո հպարտանաս՝ թե մի լումա ջեբիցս չեմ ծախսել:
Էլ չասեմ, որ ազնիվ պարոնների ներկայացրած հաշվարկով ճանապարհի շինարարությունն արժե 850 մլն. դրամ, չգիտես ինչու այն հրատապ պետք է սարքել ու ինձ սովորեցրել են, որ վռազը թանկ է լինում: Ու մեկ էլ հոպ 568.0 մլն. դրամ արժողությամբ հողը վերցնելով՝ «Դորոժնիկ» ՍՊԸ-ն պատրաստ է այդ շինարարությունը իր վրա վերցնել: Այսինքն վնասով աշխատել: Բայց, ինչ լավ բարեգործ ՍՊԸ-ներ ունենք: