ԷՍԽԱՏԱԼՈԳԻԱ 1

Feb 12, 2010 02:24

"Լեռան քարոզ" շարքից

Մոտ է այն օրը, երբ պիտի փակվեն
Ճշմարտության դեմ մեր ականջները,
Երբ ճիշտը պիտի դառնա մի լեգենդ,
Որի մասին կհիշեն լոկ խելացնոր ծերուկները:
Այդ օրերին անկապ բառեր կբաժանվեն i-mail-ներով,
Որոնք կգան, որ, իբրև թե, զբաղեցնեն խոսքի տեղը,
Կերպարվեստը կապրի ոչ թե նկարներով,
Այլև դրանց բացատրությամբ,
Զառանցանքը կհամարվի ավագ որդին գիտակցության,
Ուրախության ժամին մարդկանց կմատուցվի մի քիչ օփիում,
Եվ կհղվեն ծափողջույններ ուրացողին
Երկրի բոլոր դահլիճներում,
Ոմանք էն հին "լավ տղերքից"
"Ճիշտ աբրելու" համար մղվող պատերազմում
Ոստիկանի համազգեստով պիտի շրջեն,
Եվ սրանք դեռ բոլորը չեն…

Դավիթ ՄԵԼԻՔ

Հետաքրքիր բացահայտումներ ունեցա HayArt կայքում: Կարծում եմ, որ Ձեզ էլ դուր կգա
Previous post Next post
Up