Քարվաճառեան Հռչակագիր. այլեւս խուսանաւելու տեղ չկայ

Oct 09, 2012 22:50

Քարվաճառյան Հռչակագիրն անսխալական եւ անխաթար լակմուսի թուղթն է՝ բացայայտելու մարդկանց հրապարակային եւ հմտօրէն քօղարկուող դիրքորոշումները Հայոց պետականակերտման հիմնարար հարցերի նկատմամբ: Յատկանշական է, որ հրապարակման իսկ պահից Հռչակագրի անբեկանելի սկզբունքները ճակատագրական փորձաքար են դարձել ամենքի եւ իւրաքանչիւրի համար: Հիմնարար սկզբունքները յստակագոյնս զատում են ընդունելին անընդունելիից, անկեղծը պատեհապաշտականից, սկզբունքայինը՝ անսկզբունք եւ նպատակայարմարային դեգերումներից: Հռչակագիրն ընդհանրական եւ իր բնոյթով իսկ իսպառ չանձնաւորուած փաստաթուղթ է, որն ի մի է բերել այն ինչ միանգամայն ակնյայտ է: Այլեւս խուսանաւելու տեղ չկայ: Արդ, հայե՜ր,թող ձեր այոն այո լինի եւ ոչը՝ ոչ:

Идеология, Карвачар, Армения

Previous post Next post
Up