Շուշին ազատագրվեց: Գալիք սերունդները կազատագրեն նաև մնացյալ Հայաստանը` ի Ցուրտաւայ Գուգարաց ցդրունս Տանն Մահկերտի և ի Մաժակայ Կապադովկիոյ ցՓայտակարան Վրկանից:
ՄԱՂԹԱՆՔ ԱՂԵՐՍԱՆԱՑ ՎԱՍՆ ԿԵՆԱՑ ԵՒ ԶՕՐՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ ՀԱՅՈՑ
Աստուած անեղ, հզօր և սքանչելագործ, որ յամենայնի գթած ես և բարերար, որ ոչ երբէք թողուս ի ձեռանէ քումմէ զայնոսիկ, ոյք հաւատով և սրբութեամբ պաշտեն զքեզ ի բոլոր սրտէ և ի բովանդակ զօրութենէ հոգւոյ և մտաց, որ արարեր զմեզ լինել որդիս Հայաստանեայցս ազգի և տէր տեղւոջ դրախտին փափկութեան և ժառանգս աւանդին լուսոյ և կենսուսոյց օրինաց: Յանճառ և յանպատում բարեգորովութեան քում շնորհաբաշխ հաճութեամբ հեղեր ի սիրտս մեր զսէր Հայրենեաց և զնախանձ բարեփոյթ շինութեան աշխարհիս և ետուր մեզ զգիտութիւն ճշմարտութեան քրիստոսաւանդ հաւատոց և զոգի կամաց` ի լինել պաշտպան անսասանութեան լրման սահմանաց Հայաստանեայց աշխարհի: Եւ արդ անկեալ առաջի սքանչելափառ վայելչութեան աթոռոյ Բարձրելոյդ` աղաչեմք, զի ողորմութեամբ քով մեծաւ յարուսցես զփառս Հայոց և դարձուսցես ի մեզ զշնորհեալն ի քէն ի սկզբանէ անտի արարչութեան աշխարհի զերկիրն մեր` ի Ցուրտաւայ Գուգարաց ցդրունս Տանն Մահկերտի և ի մտից Մաժակայ Կապադովկիոյ ցՓայտակարան Վրկանից, զոր ետուր մեզ ի սեպհականութիւն մշտնջենաւոր և ի տեղի աստուածպաշտութեան ի սերունդս որդւոցն Հայկայ յաւիտեան: Վասն զի դու ես աղբիւր ամենայն իրաւանց և բեկանես զանիրաւութիւն մարդկան և շնորհես զկարողութիւն բազկի զօրութեան այնոցիկ, ոյք քև զօրացեալ` ի քէն ընդունին զպարգևն կելոյ և զպսակ յաղթութեան: Եւ վասն զի չիք ոք Բարձրեալ բայց ի քէն և դու միայն կաս և մնաս յաւիտեան և յերկինս են փառք քո և ի յերկրի վերստին հաստատել հաճեցար զնախամեծար փառս Հայաստանեայց աշխարհիս` ամենայն զօրութեամբ հոգւոյ բանականի աղերսեմք, զի հրաշակերտեսցես ի Հայս զամենայն կամս բարերարութեան քո և տացես զօրհնաբեր օգնականութիւն աջոյ ձեռին հզօրիդ յամենայն ժամ: Շնորհեա՛ մեզ զլոյս մտաց և զիմաստութիւն երկնաճեմ` յընթադրել զամենայն հարուածս երևելի և աներևոյթ թշնամւոյն: ... Եւ քեզ միայնոյ մեծիդ Աստուծոյ, կենարարիդ և պարգևողիդ անմահութեան և լուսոյ, Արարչիդ եւ հաստչիդ ամենայնի` գովութիւն, երկրպագութիւն, իշխանութիւն եւ փառք յամենայն արարածոց և յորդւոցս ազգիս ի դարս դարուց և ընդ ամենայն յաւիտեանս յաւիտենից. ամէն: