Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ ԿՄ ընկերներիս և ընթերցողներիս, որ վերաբնակեցման գործի կազմակերպման ակնառու գորիչներից Տիգրան ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ, ում շատերը ճանաչում են այս մատյանում պարբերաբար «գովազդված» «ՄԵՆՔ» գյուղացիական փոխօգնության միության գործունեության շնորհիվ, վերջապես որոշել է բացել ԿՄ սեփական էջը`
qashataghci անվան ներքո:
Տիգրանն ունի պատկառելի կենսագրություն, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում անձամբ հիմնադրել է մի շարք գյուղեր: Տարիներ շարունակ նա պետական պաշտոններ չի զբաղեցնում, բայց վերաբնակեցման գործի ամենահեղինակավոր և վաստակաշատ ռահվիրան է` բնակչության խորին հարգանքը վայելող անձ: Տիգրանն իմ լավ ավագ ընկեր է և ես երախտագետ եմ Աստծուն, որ մեր ազգի մեջ կան այդպիսի մարդիկ:
Տիգրանի գրությունները մեծապես օգտակար են բոլոր նրանց, ովքեր կամենում են «առաջին աղբյուրից» և ճշգրտաբար տեղեկանալ ազատագրված տարածքի խնդիրներին` քաղաքական, տնտեսական, սոցիալ-մարդկային և մշակութային առումով: Տիգրանի էջում դուք չեք հանդիպի վերևներին ուղղված դատարկաբան հաճոյախոսությանը: Նրա խիստ, երբեմն` անողորմ և տեղին դիտողություններից և կեցվածքից այսօր էլ «սառում» են շատ-շատ բարձրաստիճան պաշտոնյաներ....
Օգտվելով առիթից հիշեցնեմ «ՄԵՆՔ» գյուղացիական փոխօգնության միության գործունեությանն աջակցելու պատեհ հնարավորության մասին:
Մանրամասները` գրառումների «ժամանակարգական հաջորդականությամբ» տե՛ս`
vaykuneci.livejournal.com/65404.html ,
vaykuneci.livejournal.com/66097.html ,
vaykuneci.livejournal.com/102159.html ,
vaykuneci.livejournal.com/106233.html :