Originally posted by
azatarar at
Կատաղած «Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են: Ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտեւ ընդեղ բավական ա մայրենին, դուք պետք է սովորեք ռուսերեն, անգլերեն»: Գոհար Քյալյան
Տիկին, Ձեզ խաբել են: Համբալը Դուք եք, Ձեր համբալային տոհմը, Ձեր համբալածին ժառանգները, Ձեր ամուսինը իր համաբալասփյուռ հեռուստաալիքով, Ձեր ողջ համբալաբարո պիղծ տեսակը, որ համբալի բախտով ջրի երես է ելել ու համբալասպան արեց ու թողեց աշխատավոր հայ մարդուն, ով ստիպված է շուկայում ապրանք վաճառել, որ այդ թվում Ձեր համբալարժան ախորժակը մի կերպ հագեցնի: Ու կամաց կամաց, բայց ոչ դանդաղ, պատրաստվեք այս երկիրը համբալազերծ անելուն Ձեր նման համբալ-համբալուհիներից:
Արմեն Հովհաննիսյան