You can watch this video on www.livejournal.com
Πάτερ ἀγαθέ, ἐμακρύνθην ἀπὸ σοῦ μὴ ἐγκαταλίπῃς με, μηδὲ ἀχρεῖον δείξῃς τῆς βασιλείας σου· ὁ ἐχθρὸς ὁ παμπόνηρος ἐγύμνωσέ με, καὶ ᾖρέ μου τὸν πλοῦτον· τῆς ψυχῆς τὰ χαρίσματα ἀσώτως διεσκόρπισα, ἀναστὰς οὖν, ἐπιστρέψας πρὸς σὲ ἐκβοῶ· Ποίησόν με ὡς ἕνα τῶν μισθίων σου, ὁ δι' ἐμὲ ἐν Σταυρῷ τὰς ἀχράντους σου χεῖρας ἁπλώσας, ἵνα τοῦ δεινοῦ θηρὸς ἀφαρπάσῃς με, καὶ τὴν πρώτην καταστολὴν ἐπενδύσῃς με, ὡς μόνος πολυέλεος.
Թարգմ. Հայր բարի, ի բաց եղէ ի քէն, մի՛ թողուր զիս և մի՛ անարժան արքայութեանդ քում ցուցաներ: Թշնամի ամենապատիր մերկացոյց զիս և զստացուածս իմ էառ: Զգանձ հոգւոյ իմոյ յանառակս ցրուեցի: Արի՛, զի կարդամ առ քեզ և գոչեմ. արա՛ զիս զմի ի ծառայից քոց: Վասն իմ ի խաչի զանարատ ձեռս քո տարածեցեր, զի յանողորմ գազանէ ապրեցուսցես զիս և յառաջին հանդերձ զգեցուսցես զիս` որպէս միայն բազումողորմ:
Աշխարհաբար. Ո՜վ բարի Հայր, քեզանից հեռացայ, մի՛ թող ինձ եւ քո արքայութեանն անարժան մի՛ համարիր: Ամենանենգ թշնամին մերկացրեց ինձ եւ իմ ունեցուածքն առաւ: Իմ հոգու գանձն անառակաբար վատնեցի: Վեր կա՛ց, քանզի քեզ եմ կանչում եւ գոչում. արա՛ ինձ քո ծառաներից մէկը: Ինձ համար խաչի վրայ քո անարատ ձեռքերը տարածեցիր, որպէսզի անողորմ գազանից (այսինքն` սատանայից) ինձ ազատես և առաջին (նախկին անմեղութեան) հանդերձի մէջ զգեստաւորես` որպէս միակ բազումողորմ:
Գոհանամ զ
florentioslg օգտատեառնէ` վասն շարականի եդելոյ: