Նոր մատենավարներ Քարվաճառից. մաս Բ

Jan 31, 2011 09:55

Ահավասիկ քարվաճառցի նոր մատենավարների ամբողջական ցանկը`

Զաքարյան Թաթև` tatev_mari և նրա ամուսին Արմեն Սարգսյանը` armen_getazat  :
Ավետյան Նժդեհ` avetnzhdeh և նրա քույր Ավետյան Օվսաննան` heghegh_tsasman , որի մասին նախորդ գրառման մեջ արդեն նշել էի: Նրանց միացավ նաև տեղական թերթի լրագրողուհի` Տաթև Վիրաբյանը` vem_tatev անվամբ:

Բնականաբար, նշված անձանց ԿՄ-ում հայտնվելը չի ենթադրում, որ նրանք անմիջապես կդառնան ցանցում «աշխուժորեն ներկա» մատենավարներ: Ասեմ, որ Քարվաճառի շրջանի գյուղերում համացանցային ծածկույթը դեռևս բացակայում է և մոտակա ամիսներին, թերևս ավելի երկար, նման իրավիճակը պահպանվելու է: ԿՄ-ում գրանցվածներից ոմանք դեռևս չունեն սեփական համակարգիչ, իսկ Քարվաճառում որևէ համացանցային ակումբ չկա: Շատերն «ցանցաշխարհի» հետ են կապվում իմ տան միակ համակարգչից, որն արդեն իսկ ծանրաբեռնվածությանը դժվար է դիմանում: ՃՃՃ Բայց չեմ բողոքում: «Զոհերը» ժամանակ առ ժամանակ պահանջվում եմ: Խնդրի լուծումը կհանդիսանար Քարվաճառում երեք-չորս համակարգիչներից բաղկացած փոքր կենտրոնի հիմնադրումը: Բնականաբար «օդնոկլասնիկի», «սկայպի» և «ջավա սկրիպտի» արգելափակմամբ. այնպես, ինչպես գործում է Արցախի Մշակույթի նախարարության շենքում գտնվող համանման ստեփանակերտյան կենտրոնը: Այդ ուղղությամբ կարելի է լրջորեն և միասնաբար մտածել:

Հիշեցնեմ նաև, որ նոր մատենավարների հայտնությանը պարտական ենք Ստեփանակերտի և Երևանի մեր ընկերների մտահղացմանը` շաբաթ-կիրակի օրերին Քարվաճառում իմ տանը կայացավ Վարդան Պապիկյանի  paniony և blog.papikyan.biz/ դասախոսությունների շարքը` սոցիալական ցանցերից օգտվելու վերաբերյալ: Դասախոսությունները կազմակերպվել են Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի և ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ: Մասնակցել են 12 հոգի` Քարվաճառի և շրջակա համայնքների երիտասարդներից: Նրանցից շատերն առաջին անգամ ունեցան սեփական համացանցային փոստի հասցե և անձնական էջ Ֆեյսբուքում:



Հզոր ալեհավաք` 11 համակարգիչ արագ համացանցով ապահովելու համար:



Տեղադրման բոլոր աշխատանքները կատարում էր ստեփանակերտցի Մխիթարը` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի պատասխանատու մասնագետը:



Ռադիոմոդեմը` իմ լվացքի տաշտի «հովանու» ներքո` «կենսական» սարքավորումն այս օրերին առատորեն տեղացած ձյունից պաշտպանելու նպատակով:



Պապիկյան Վարդանն` Արմենի և Տաթևի համար ԿՄ անձնական էջերը ստեղծելուն աջակցելիս:



Ընդմիջման պահին: Բազկաթոռին` Քարվաճառի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի Ռոզա Սերոբյանը:



Ռոզա և Մխիթարը:



Մինաս Գալստյանը` զինվորական և երեք երեխայի հայր:





Վարդան Պապիկյանը` դասախոսելիս :


 
Վարդան Պապիկյանև և քարվաճառցի երիտասարդ շնորհալի զույգը` Արմենը  armen_getazat և նրա տիկինը` կենսաբանության ուսուցչուհի Տաթևը  tatev_mari :





Նժդեհն ու Մինասը



Զինվորական բժիշկներ Հարութն ու Գոռը:



Խմբակային լուսանկար` «ի յուշ բարութեան»:

Карвачар, Арцах, Заселение, Сеть

Previous post Next post
Up