Գարուն
Պետերբուրգի սպիտակ գիշերները սկսվեցին... Դանդաղ իջնող ու արագ վերացող մթության «տնազն» է, որ անասելի ջանքերով ուզում է հիշեցնել, որ երկրի պտույտի քսանչորսժամյա օրակարգում մի կտորը դեռ իրենն է: Իսկ հաղթող արևը անչափահասի պես փորձում է ինքահաստատվել:
Ամառ
Դանդաղ ու մեղրի նման ծանր, կպչուն, ջերմ ու կարմրավուն արևի լույս, որ որպես մթնոլորտի առանձին շերտ նստած է շրջապատի բլուրների ու հովիտների վրա: Մայրս, թաքնվելով արևից, բայց միևնույն ժամանակ վայելելով ցուրտ ձմռանն ու սառը գարնանը այդքան տենչած տաքությունը, նստած է հորս ձեռքով տնկված փարթամ խաղողի թփերի տակ ու եռանդով գիրք է կարդում: -Մայրիկն ի՞նչ է անում: -Մա՛յրդ դաս է անում: Վաղը մանկապարտեզում էրեխեքին նոր բան է ուզում պատմել,-ժպտալով պատասխանում է հայրս, որ ծանր արջի պես իջնում է այգի՝ առվի ափին ընկուզենու տակ հովի համն առնելու:
Աշուն
Click to view
«Աշնան արև»