Հայկական ձեթն Ադրբեջանում

May 17, 2012 20:51


Այո՛, ճիշտ եք կարդում: Հայկական ձեթերը խուճապ են առաջացրել հարևան երկրում:)

Ադրբեջանական մամուլում նման վերնագրով մի հոդված գտա: Հոդվածում հեղինակը լուրջ-լուրջ անդրադառնում է Ադրբեջանի տարածքում ցածրորակ ձեթերի անօրինական վաճառքի խնդրին:

Ու այդ ամենում գտնում է նաև ամենազոր հայկական խարդավանքի հերթական օրինակները :)

Մեջբերում եմ (թարգմանությունն իմն է)․

«․․․Հենց այս ցածրորակության պատճառով էլ «Аведовъ» «Злато» «Премиум Золотая Семечка» «Янтарь» «Оленя» ձեթերի ներկրումը ԵՄ երկրներ արգելված է: Այս ձեթերի վաճառքի շուկաներից մեկը հենց Հայաստանն է: Սակայն քանի որ այս ձեթերի Հայաստան ներկրումն իրականացնում է հայկական սփյուռքը, շատ հետաքրքիր մանրամասներ են առաջ գալիս: Ամենակարևորն այն է, որ այս ձեթերն արտադրվում են Ռուսաստանում հայերով ամենախիտ բնակեցված տարածքներում: Մեր անցկացրած ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ նշված ձեթերն արտադրող ընկերությունների հիմնական կապիտալը գտնվում է հայ գործարարների ձեռքում: 1980-ականներից սկսած Միջազգային Հայկական սփյուռքը (sic!) անընդմեջ ներդրումներ է կատարում Ռուսաստանում մթերքի արտադրության ոլորտում: [Հայկական] կապիտալի առաջատար են նաև վերոնշյալ ձեթերը: Եթե նույնիսկ այս ընկերությունների ղեկավար մարմիններում կան ուրիշ ազգերի ներկայացուցիչներ, այնուամենայնիվ դրանց բաժնետոմսերն ամբողջությամբ Հայկական սփյուռքի վերահսկողության տակ են: ․․․Նշենք նաև, որ տասնյակ հազարներով թուրքերին սպանող Անդրանիկի արձանի՝ Սոչիում տեղադրման համար գումարներ է հատկացրել «Аведовъ»-ը: Հայտնի է, որ ամեն տարի «Аведовъ» «Злато» «Премиум Золотая Семечка» «Янтарь» «Оленя» ընկերությունների շահույթից միլիոնավոր դոլլարներ են հատկացվում  Ռուսաստանում և Եվրոպայում Հայկական սփյուռքի ծախսերը հոգալու համար»:

Մարդիկ սփյուռքից վախենում են, հո զոռով չի:
Ինչևէ, скандалы, интриги, расследования... Մնացե՛ք մեզ հետ:

հ․գ․ այստեղ նյութի ադրբեջաներեն տարբերակն է՝ http://qafqazinfo.az/ERM%C6%8FNI_YA%C4%9ELARI_AZ%C6%8FRBAYCANA_NEC%C6%8F_G%C6%8FLIR_-17235-xeber.html

ինչ funny է..., հարևաններ, սփյուռք

Previous post Next post
Up