Էլի հեռուստատեսության մասին

Jan 05, 2012 22:48


kornelij-ի դրած «Ասք Ռոստամի մասին» ֆիլմը նայելուց մի էնպիսի հաճույք է ստանում մարդ, որ էլ ասելու չէ: Չգիտեմ, ինչո՞ւ հիմա նման բաներ չկան:

Ինչո՞ւ հեռուստատեսությամբ հաճախ չեն ցույց տալիս նման բաներ: Թեկուզ մեկ-մեկ ցույց տան հինը, էն, ինչ-որ կա: Շատերն ասում են, որ կա մշակութային ալիք ու դրանով շատ լավ բարձր մակարդակի բաներ են ցույց տալիս, այդ թվում նաև քո ասածը: Բայց հարց է ծագում. եթե մենք առանձնացնում ենք առանձին ալիք, որը միայն մշակութային բաներ է ցույց տալիս, ինչքան է հավանական, որ դա կհասնի լսարանի մեծ մասին: Ինչո՞ւ խորհրդային միության ընթացքում առանձին ալիք չէին անում: Որովհետև դրա կարիքը չկար: Որքան ես եմ հասկանում, նպատակը ոչ թե մեկ (ընդ որում՝ միշտ զգալիորեն փոքրաթիվ) խմբի ճաշակին հագուրդ տալն է, այլ ընդհանուրի ճաշակի բարձրացումը: Հիմա երբ առանձին մշակութային ալիք ենք հատկացրել, ոնց որ մի խմբի ասենք «Դե, դուք գնացեք ձեր ճաշակով նայեք, մեզ հանգիստ թողե՛ք»: Էդպես ընդհանուր խնդիրներ չի լուծում մեր հիմնական հեռուստաալիքը:

Լավ է, որ կա առանձին ալիք, բայց դրա վրա պետությունը չպետք է փող ծախսի: Կամ եթե ծախսում է՝ դա չլինի ավելի առաջնային, քան էն հիմնականը, որով ինքը պարտավորում է զբաղվել:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Մեզ և Ձեզ մեծ ավետիս...Է

մատյան ողբի, ինչ funny է :(, ասումխոսումուրախանումենք, մշակույթ

Previous post Next post
Up