Պարզվում է, որ նույնիսկ հաշվել են, թե ամեն երկրում որ անունով օգտատերերն/user/ են ամենաակտիվը Facebook-ում։
Այսպես, Հայաստանում ամենաակտիվ օգտատերերն են Նարեկն ու Անին, Ադրբեջանում՝ Ալին ու Սևինչը, Վրաստանում՝ Գիորգին ու Նինոն։ Մնացյալը նայեք քարտեզի վրա։
Տղամարդկանց անունները
Կանանց անունները
***
Ադրբեջանցի բլոգերներից մեկի մոտ նույնպես տեսա այս տեղեկությունը։ Բայց արի ու տես, որ նույնիսկ ֆեյսբուքում հայերը չեն թարգել իրենց հին (հին ասածը 19-րդ դարից եկող) սովորությունը՝ ադրբեջանցիներից գողանալ ամեն բան։ Ահա թե ինչ է գրում բլոգեր Ալիևը։
На карте также рассмотрел наших недобродушных соседей армян и заметил, что их самое популярное мужское имя - Нарек (narek) позаимствовано с моего юзернейма в твиттере (
anarek). Почему-то не удивился.
Բա։
***
Անկեղծ ասած, չեմ սիրում սենց բաներ գրել, բայց դե որ չասեմ, կպայթեմ ։Ճ