«ԾԻՐԱՆԻ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸՍիրով հրավիրում Է Ձեզ հանդիպում-քննարկման: Հանդիպմանը «Ծիրանիի» անդամները ներկայացնելու են վերջին տարիներին Զուղայի գերեզմանատան ոչնչացման հիմնահարցի շուրջ իրենց կատարած հետազոտական աշխատանքները:
Ներառվելու են Ջուղայում իրագործված մշակութային ցեղասպանության տեղեկատվական, իրավական և հասարակագիտական մի շարք հետաքրքրական հետազոտական արդյունքները, որոնք միտված են գործանականում պաշտպանել մեր մշակութային մնացյալ հուշարձանները:
Հանդիպումը տեղի կունենա`
ՓԵՏՐՎԱՐԻ 18, ՈՒՐԲԱԹ
ԺԱՄԸ 18:30
ԵՐԵՒԱՆ, ՏՊԱԳՐԻՉՆԵՐԻ 9 ՀԱՍՑԵՈՒՄ
(Հանրապետության և Տպագրիչներ խաչմերուկ, դեղատան հարևանությամբ)
Իմ կողմից ավելացնեմ, որ Ծիրանին շատ լուրջ զբաղվում է այս Ջուղայի հարցով ու արդեն հասել է որոշ հաջողությունների։ Ընդ որում երիտասարդներն(օրինակ
hetum -ն և
molokini -ն) աշխատում են կամավոր ու մեծ եռանդով ու կարծում եմ, որ մեր ներկայությունը հաստատ ավելի կխրախուսի իրենց։