Մի հուշակոթողի պատմությունից

Feb 13, 2011 01:48

Պարզվում է, որ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականները Թուրքիայում (այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող Օսմանյան կայսրությունում) առաջին անգամ հիշատակվել են 1919թ. "Յուշարձան Ապրիլ 11-ի" անուն գրքով և Պոլսի Թաքսիմ թաղամասի հայկական գերեզմանատանը կառուցված "Ապրիլ 11 նահատակներու յուշարձան"-ով։ Ինչո՞ւ Ապրիլ 11։ Ապրիլ 11-ը հին տոմարով համապատասխանում էր Ապրիլի 24-ին։
Այժմ այդ հուշարձանը չկա. այն անհետացել է խորհրդավոր կերպով (հասկանալի է, որ խորհրդավոր էին միայն իրականացման պայմանները, իսկ թե ում պատվերով է, կռահել դժվար չէ)։
Այդ գերեզմանատունը գտնվում է այժմյան Ստանբուլի Էլամդաղ-Հարբիյե թաղամասի Դիվան պանդոկի և Ստանբուլի պետական ռադիոկայանի տարածքում։

Դեռ լավ չեմփնտրել, բայց կփորձեմ գտնել ավելի շատ տեղեկություն այս հուշարձանի մասին։ Հնարավոր է, որ մենք գործ ունենք Հայոց Ցեղասպանությանը նվիրված առաջին հուշարձաններից մեկի (եթե ոչ առաջինի) հետ։

Թուրքիա, armenian genocide, պտույտ մը Պոլսո թաղերուն մէջ, Հայոց ցեղասպանություն, պատմություն

Previous post Next post
Up