Ինչպե՞ս ճիշտ նշել Բանակի տոնը. ՈՒՂԵՑՈՒՅՑ

Jan 27, 2011 23:12

Առաջարկում եմ տոնը նշելու հետևյալ տարբերակը.
Մինչև կեսօր այցելում ենք Եռաբլուր, շնորհավորում ենք ՄԵՐ ՀեՐՈՍՆԵՐԻ ու բոլորիս տոնը։
ԱՊՊԱ  (C)Անի Ջրաղացպանյան       Ապա անցնում ենք օրվա գործերով(դաս, աշխատանք, քննություն, կուրսային և այլն)։
Դե իսկ երեկոյան գնում ենք մասնակցելու այս սրան,
Ժամը 18:00-ին Կարինը, Նարեկացի արվեստի միությունը՝ Մակիչ Մկրտչյանի և Դավիթ Ամալյանի մասնակցությամբ կազմակերպում են միջոցառում` նվիրված Հայոց բանակի օրվան: Միջոցառումը տեղի կունենա Նարեկացի Արվեստի Միությունում, որից հետո`ժամը 19:30-ին տեղի կունենա Ավանդական պարերի ուսուցման ամենամսյա երեկոն: Բոլորս միասին զբաղեցնենք մեր տեղը պարահրապարակում` հատկապես խորհրդանշական այդ օրը։

Սեփական փորձից ասեմ, որ պարզապես հրաշալի է անցնում։
gginosyan -ին էլ կտեսնենք ու կշնորհավորենք։

բաա..., Հայաստան, Հայոց բանակ, ՀԱՅՔ, կմ, հայկական պար

Previous post Next post
Up