Վերջերս զգում եմ, որ հանգստանալու ու նորից գործի անցնելու ամենալավ ու սիրած ձևերի մեջ իր տեղն է գրավել ու դեռ չի պատրաստվում հեռանալ նկարներ նայելը։ Տարբեր նկարներ՝ սկսած պարզ ու հասարակ քաղաքային պեյզաժներից մինչև ինչ-որ ցույցեր ու հավաքներ։ Էլ չեմ խոսում, որ ասենք նայում եմ ինչ-որ մեկի ճանապարհորդական նկարներն ու համառոտ գրառումները իմ սիրած Մերձավոր Արևելքից։ Բայց ոչ թե հայտնի զբոսաշրջության վայրերն ու ինչ-որ կառույցներ, այլ փոքր մանրամասներ ու տվյալ երկրի իրական դեմքը ցուցադրող նկարներ։
Ասածս ինչ է։ Պատկերացրեք, ինչ գերհաճույք եմ ստանում նայելով
Լիբանանում այսօրվա ցույցի նկարները։
Մնացածն էլ
այստեղ ու
այստեղ։