Մենք ենք, մեր Քաշաթաղը

Nov 18, 2010 09:02

Մի քանի օր առաջ Արցախում էի։ Դպրոցում ուսուցիչներս ցույց տվեցին մեզ՝ varujeans -ին, hetum -ին ու molokini -ին , մի գիրք, որ Քաշաթաղի հայկական հնագույն պատմական հուշարձանների մասին պատմող յուրօրինակ մի ալբոմ էր։ Շատ ուրախացանք։ Պայմանավորվեցինք, որ Քաշաթաղի մասին կայքի պատրաստ լինելուն պես(Աստվածն առաջ, մինչև այս ամսվա վերջ պատրաստ կլինի) կվերցնենք գրքում օգտագործված նկարները և կտեղադրենք կայքում՝ համ որպես պատմական նյութ, համ էլ որպես լավ զբոսաշրջիկային խայծ։
Այսօր իմացա, որ տեղի է ունեցել գրքի պաշտոնական շնորհանդեսը, որի մասին պատմող տեսանյութը ներկայցնում եմ ձեզ(տեսանյութը դիտելու համար տես հղումը)։

2010-11-17 12:39:00 Շուրջ 14  տարվա աշխատանք է պահանջվել Քաշաթաղի շրջանում ավելի քան 100  հուշարձանների լուսանկարներն ի մի բերելու համար: ’’Մեր Քաշաթաղը’’ վերտառությամբ գիրք-ալբոմը հրատարակելու գաղափարը ’’Հայեր Ակումբ’’  հասարակական կազմակերպությանն է: Իսկ ծրագրի իրականացմանը աջակցել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

բաա..., Հայաստան, Միացյալ Հայասատան, ազատագրված տարածք, բերձորցիներ, Քաշաթաղ, մերը, Արցախ, Բերձոր

Previous post Next post
Up