Армяно-азербайджанская граница

Jun 27, 2010 03:00

 После нового заявления призидентов Саркози-Медведев-Обама хочу поставит отрывок из статьи Ара Папяна, в которой четко определяется принцип территоралной ценности в контексте Арцахского (Карабахского) вопроса. По теме тоже дискуссия у pigh -a тут.

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության պահպանմանը, ապա նման հասկացություն ներառված չէ ՄԱԿ-ի նպատակների կամ սկզբունքների մեջ: ՄԱԿ-ի կանոնակարգը (հոդված 2-րդ, կետ 4) խոսում է միայն միջազգային հարաբերություններում, արտաքին ուժի կողմից զավթումի ճանապարհով, տարածքային ամբողջականության խաթարման անընդունելության մասին. ՚Բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ օգտագործումից;ՙ (All Members shall refrain in their international relations from the threat or use of force against the territorial integrity or political independence of any state…):
Այսինքն, խոսքը չի գնում պետության տարածքային ամբողականության բացարձակ և անվերապահ պահպանման մասին, այլ միայն ՄԱԿ-ի անդամ մեկ պետության կողմից այլ պետության տարածքային ամբողջականության ուժային խախտման անընդունելության մասին: Սա բնավ կապ չունի մի որևէ առանձնացող հանրության կողմից իր ինքնորոշման իրավունքի կենսագործման, այսինքն սեփական տարածքով անջատման հետ, եթե, իհարկե, տվյալ հանրությունը կուզի ինքնորոշման իրավունքն իրականացնել անկախության ձևով: Անհրաժեշտ է ընդգծել, որ միմիայն տվյալ հանրության իրավունքն է որոշելու իր ինքնորոշման վերջնաձևը; կլինի դա անկախ երկիր, անդամակցում դաշնագրային պետությանը, ինքնավարություն, թե լրիվ տարրալուծում որևէ պետության կազմում:
Բացի այդ պետք է առանձնանշել, որ միջազգային իրավունքի սկզբունքները վերաբերում են միայն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վար կայացած իրողություններին: Այսինքն, տվյալ դեպքում, ՚որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ օգտագործումիցՙ ձեռնպահ մնալու սկզբունքը կարող է վերաբերել օրինապես կայացած պետական միավորներին և միջազգային իրավունքի վրա հստակեցված և ամրագրված սահմաններին, այլ ոչ թե կուսակցական որոշումներով գծված վարչատարածքային բաժանարար գծերին:
Միջազգային իրավունքի մասնագետների մեծ մասը ներկայումս ընդունում է, որ ինքնորոշումն իրավական սկզբունք է, ի տարբերություն, այսպես կոչված, տարածքային ամբողջականության: Ըստ այդմ, ակնհայտ է, որ հարցի քաղաքական կողմը չի կարող խաթարել նրա իրավական էությունը : Ավելին, ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի jus cogens-ի, մաս է հանդիսանում , հետևաբար այն անսակարկելի է ու անբեկանելի:
ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովը 637A(VII) բանաձևով (16 դեկտեմբերի, 1952թ.) հայտարարել է. ՚ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է սատարեն բոլոր ժողովուրդների և ազգերի ինքնորոշման սկզբունքի [իրականացումը]ՙ (“The States Members of the United Nations shall uphold the principle of self-determination of all peoples and nations” : Խիստ կարևոր է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունած փաստաթղթերն ինքնորոշման իրավունքը [հար•ումը] մեկնաբա¬նում են որպես ՄԱԿ-ի կանոնակարգից բխող պարտավորություն¬ների մաս (… regards the principle of self-determination as a part of the obligations stemming from the Charter) :
Մյուս կարևորագույն միջազգային փաստաթուղթը, որը հաճախ է վկայակոչվում տարածքային ամբողջականության մասին խոսելիս, Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի եզրափակիչ ակտն է (1 օգոստոսի, 1975թ.) (Con¬ference on Security and Co-operation in Europe, Final Act): Վերջինս առավելապես հայտնի է Հելսինկիի եզրափակիչ ակտ անունով (Helsinki Final Act):
Ասվում է; իբր նշյալ փաստաթուղթն հռչակում է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դրույթները: Բնավ ոչ և ճիշտ հակառակը: Հելսինկիի եզրափակիչ ակտը (բաժին 1-ին, ենթաբաժին ա, մաս I, պարբերություն 2-րդ) միանշանակորեն հայտարարում է, որ պետությունների սահմանները կարող են փոփոխվել, և նշված են փոփոխման ուղիները. ՚Նրանք [մասնակից պետությունները] համարում են, որ իրենց սահմանները կարող են փոփոխվել միջազգային իրավունքին համապատասխան, խաղաղ միջոցներով և համաձայնությամբՙ (They [the partici¬pating States] consider that their frontiers can be changed, in accordance with international law, by peaceful means and by agreement):
Եզրափակիչ ակտը հստակեցնում է (բաժին 1-ին, ենթաբաժին ա, մաս II, պարբերություն 1-ին), որ անընդունելի են արտաքին ուժի կողմից զավթման միջոցով տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության ոտնահարումը. ՚[Եզրափակիչ ակտին] Մասնակից երկրներն իրենց փոխհարաբերություններում, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ձեռնպահ կմնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ կիրառումից; ՙ (The participating States will refrain in their mutual relations, as well as in their international relations in general, from the treat or use of force against the territorial integrity or political independence of any State …):
Այսու, ակնահայտ է, որ Հելսինկիի Եզրափակիչ ակտը, ինչպես վերը նշվեց ՄԱԿ-ի կանոնակարգի դեպքում, խոսում է ոչ թե տարածքային ամբողջականության բացարձակ և անվերապահ պահպանման մասին, այլ միայն արտաքին զինված ներխուժման հետևանքով տարածքային ամբողջականության խաթարման անընդունելության մասին: Այսինքն, խոսքը նում է Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորարած մի երկրի կողմից նույն ակտը ստորարած մեկ այլ երկրի վրա ռազմական հարձակման կամ նման սպառնալիքի կիրառմամբ տարածքային ամբողջականությունը խախտելու կամ տվյալ երկրի քաղաքական կարգը փոխելու անընդունելության մասին: Պետք է մշտապես հիշել, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև դրանից առաջ ՄԱԿ-ի կանոնակարգի, բուն նպատակը եղել և մնում է, միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքն արգելելու միջոցով, խաղաղության և անվտանգության ապահովումը, և ոչ թե սահմանների հավերժացումը կամ պետությունների տարածքներին սրբազան կովի կարգավիճակի շնորհումը: Ազգային ինքնորոշումը միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքներից է, որի միջոցով օրինապես փոփոխվել (ՍՍՀՄ, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հարավսլավիա և այլն) և փոփոխվելու են (Սերբիա) պետությունների սահմանները:
Ամփոփելով վերոշարադրյալը; կարել է եզրակացնել, որ ոչ ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ և ոչ էլ Հելսինկիի եզրափակիչ ակտում չկան ՚տարածքային ամբողջականությանՙ կամ ՚սահմանների անձեռնամխելությանՙ հիմնադրույթներ: Նշյալ փաստաթղթերում առկա է միայն փաստաթղթերը ստորագրած երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով տարածքային ամբողջականությունը չխախտելու և սահմանները չփոփոխելու հանձնառություն:
Այսպիսով, եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հանրաքվեներ, հայցադիմումներ, կոչեր և այլն) հակադրել է բռնի ուժը, խաղաղ բնակչության դեմ, ներքին զորքերի օգտագործմամբ, ձեռնարկել է ոչ համարժեք պատժիչ գործողություններ, պետականորեն կազմակերպել է Ադրբեջանի հայ քաղաքացիների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), իր իսկ քաղաքացիների նկատմամբ, վարձկանների օգտագործմամբ (ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն), սանձազերծել է անողոք պատերազմ ու խայտառակ պարտություն է կրել, որի հետևանքով կորցրել է վերահսկողությունը իրենը համարվող տարածքի մի մասի նկատմամբ, ապա դա բնավ կապ չունի նշածս փաստաթղթերում հիշատակվող տարածքային ամբողջականության պահպանման կամ սահմանների անձեռնմխելիության հասկացությունների հետ:

ԸնկերանալՀայկական էլ. գրադարանԱՐՄԱԿԱԴ Ջուղայի մշակութային ցեղասպանություն



պռինցպի, ОБСЕ, армяно-азербайджанский конфликт

Previous post Next post
Up