ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ - ՔԱՇԱԹԱՂ

Aug 21, 2009 13:44

Ծիծեռնավանքը գյուղը գտնվում է Արցախի հանրապետության ամենամեծ շրջանի` Քաշաթաղի կենտրոնական մասում` շրջկենտրոն Բերձորից (նախկին Լաչին) մոտ երկու տասնյակ հյուսիս-արևելք.
Այդ գյուղում է գտնվում նաև համանուն վանքը` Ծիծեռնավանքը կամ Սբ. Գևորգի վանքը: Եկեղեցու մասին կպատմեմ ու ցույց կտամ մեկ ուրիշ անգամ:
Գյուղ տանող ճանապարհին կան երկու քերականության տեսանկյունից անշունչ առարկաներ, որոնց տեղացիները կոչում են  <<սիրահարներ>>: Ժողովուրդը ասում է, որ դրանք խորհրդանշում են իսկական սերը մարդկանց միջև:



Իսկ գուցե, գտնվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության սահմանի գրեթե կենտրոնում, այն խորհրդանշում է Մայր Հայաստանի երկու մասերի հարատև կապը, սերն ու անբաժանելիությունը:

Ծիծեռնավանքը և նրա պաշտպան ժայռերը



իսկ սա, որ միշտ հիշենք ու գործենք(գտնվում է Բերձորում` Մ. Մելքոնյանի պուրակում)


Արցախ, Ծիծեռնավանք, Քաշաթաղ, photo

Previous post Next post
Up