«Մի որձ չեղավ մեր երկրում, որ...

May 14, 2009 20:49


Ես հիշում եմ, որ Կարենը սրա մասին գրել էր իր մոտ:
Ահա վերջապես ինչ-որ մեկը խոսեց, և ինչպես միշտ մեր ազատ Գասպարյանը:

«Մի որձ չեղավ մեր երկրում, որ չթողներ վարկաբեկել Չարենցին», - կարծում է Ազատ Գասպարյանն ու բոլորին ահազանգում, որ վտանգված է մեր երկրի անվտանգությունը:

«Գողը որ տանից լինի, եզը երդիկից կհանեն» հայնտի առակն է հիշում Ազատ Գասպարյանը, երբ խոսում է վերջին շրջանում մամուլում ու ժողովրդի շրջանում տարածված խոսակցությունները, քնադատությունները, մասնավորապես` Եղիշե Չարենցի հասցեին ուղղված բանավեճերն ու Հովհաննես Շիրազի դեմ «Ազատամտություն» թերթի հոդվածը: Դերասանը համոզված է, որ «մեր հոգևոր թելերը կտրելու այս քաղաքականությունը մտածված է»:



Ազատ Գասպարյանի հետ համակարծիք է բանաստեղծուհի Մետաքսեն, ով նույնպես կարծում է, որ «մեծերին վարկաբեկողները ներքին վարձկաններն են»:

«Ժողովուրդն ինքն է իր երջանկության դարբինը, մենք պետք է տեր կագնենք մեր արժեքներին», - վրդովված է բանաստեղծուհի Մետաքսեն` անդրադառնալով վերջին շրջանում մեզանում տարածված վերաբերմունքին, որ տածում ենք «մեծերի» նկատմամբ: Մետաքսեն չի հանդուրժում որևէ քննադատություն Չարենցի, Շիրազի կամ մեկ այլ գրողի նկատմամբ:

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է ոչ թե քաղաքացի, այլ զինվոր լինի, որպեսզի կանխի այս վիճակը», - կոչ է անում Մետաքսեն:

դերմոկրատիա, անասնապատում, մշակույթ, նամուս

Previous post Next post
Up