Էն որ ավարիա է լինում ու հենց սկզբից խփողը իր սխալը ընդունում է: Վարորդները ապպայի հետ հարցերը շատ արագ լուծում են ու ավտոները հրապարակի մեջտեղը թողնելով մտնում են մոտակա ռեստորան հաց ուտելու:
Ամերիկայում, լրիվ հակառակ վիճակնա: Ավարիա է եղե՞լ: Առաջին օրենքը սեփական սխալը չընդունելնա, նույնիսկ եթե փողոցի հակառակ ուղությամբ էիք սլանում 100կմ/ժ արագությամբ: Երկրոդը, ուրիշների հետ ընդհանրապես չխոսալը, որովհետև հանկարծ կարողա առաջին օրենքը խախտես: Պետքա շատ արագ զանգես ինշուռանսիդ(ապպա-իդ) ու սպասես, որ իրանք գան, քո տեղը խոսան: Հետո պետքա սպասես մի քանի ամիս, մինչև ինշուրանսները իրար հետ կռիվ կանեն, որ պարզեն, ով էր մեղավորը: Մինչ այդ ձեր մեքենան վերանորոգվում է, բայց կարողա դուրս գա, որ թեկեզ, որ ձեզ խփողը փողոցի հակառակ ուղությամբ էր երթևկում, բայց դուք էլ իրանից փախնելու համար կողքի գիծ անցնելուց մարգատ չեք միացրել, ինքն էլ չի իմացել, որ դուք էտ կողմ պետքա գնաիք ու մեղավորը դուք էք(Չափազանցնում եմ իհարկե):
Մի խոսքով՝ Ոչ կորպորացիաների փողային շահերին, Այո մարդկային հարաբերություններին: