Jul 02, 2012 12:13
Այն ինչ , տեղի ուենցավ Հարսնաքարում միանգամայն անընդունելի է և դատապարտելի, և մեր բողոքն ենք արտահայտում այդ միջադեպի դեմ բոլոր մյուս բողոքող քաղաքացիների հետ:
Ավելին, հույս ենք հայտնում, որ մեղավորները կստանան օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը:
Բայց չենք կարողանում հասկանալ այն կայքերին կամ բլոգներին, որոնք բավական չէ, ինչ-որ անհասկանալի ու գռեհիկ անուններ են կրում (groghucav.am - հայերեն արտաբերմամբ` գրողուցավ), այլ նաև, օգտվելով առիթից և Վահե Ավետյանի մահվան հետ կապված ընդհանուր բողոքից, փորձում են իրար հետ կապել մեկը մյուսի հետ կապ չունեցող երևույթներ:
Օրինակ, միթե յուրաքանչյուրի համար միանգամայն պարզ չի, որ այս թոհուբոհում հիշատակել Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնապահի անունը առնվազն պատվերի կատարում է և փորձ նրա անունը ինչ-որ ձևով հոլովել այս օրերին:
Տհաճ է, երբ նույնիսկ մարդու կյանքի հաշվին, նման ողբերգական իրադարձության ժամանակ ինչ-որ անձինք փորձում են ինչ-որ պատվերներ իրականացնել և խնդիրներ լուծել:
Եվ ամենևին էլ զարմանալի չէ, երբ ԳՐՈՂՈՒՑԱՎԻ գրածը անմիջապես տեղ է գտնում 1in.am-ում, որը միշտ ատամները սրած սպասում է նման դեպքերի և Գագիկ Ծառուկյանի դեմ պատվերներ կատարելու առումով իրեն հավասարը չունի:
Իսկ որակավորումների, և թիկնապահի անունը նպատակաւողղված վիրավորական ձևով գրելուն կարող ենք միայն նման ձևով պատասխանել. «Դոդը դուք եք, որ այս օրերին, օգտվելով մարդու ողբերգական մահվամբ առաջացրած իրավիճակից, փորձում եք պատվերներ կատարել և այդ ամենում հոլովել անուններ, որոնք ոչ մի կապ չունեն այս իրավիճակի հետ»: Կարծում ենք, որ կայքի անունը կայքի ամենալավ բնութագրիչն է, դրա համար ԳՐՈՂՈՒՑԱՎԸ ինքն իր մասին արդեն ամեն ինչ ասել է: Ինչ վերաբերում է 1in.am-ին, ապա նրա մասին ասելու ոչինչ չկա, քանի որ ամեն ինչ վաղուց արդեն ասվել է:
պատվեր,
ապատեղեկատվություն