“Բոստան ցանեմ մաղադանոս … ”

Feb 01, 2011 12:28

Երեկ մամուլով տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է Ազգային Ժողովը դարձնել երկպալատանի: Ընդ որում, վերին պալատում, որը իրենից ներկայացնելու է ԱՄՆ Սենատի պես մի բան, կարող են ընտրվել ոչ միայն Հայաստանի հայերը, այլ նաև Սփյուռքահայերը:



Թե ինչ կլինի սրանից, կարելի ա միայն եզրակացնել: Սփյուռքահայը, որը մի քանի տարին մեկ անգամ գալիս է հայրենիք Գառնի և Սևան գնալու, Արարատը տեսնելու համար, պետք է մասնակցի երկրի կառավարմանը, ընդունի երկրին առնչվող որոշումներ և այլն: Արդյուքնում, առաջանալու են նոր Րաֆֆի Հովհաննիսյաններ, որոնք տարվա 10 ամիսը լինելու են արտերկրում և միայն 1-2 ամիս երևան այստեղ:
Բայց միգուցե նախագահն էլ սա շատ լավ գիտակցում է, ուղղակի բոոլորովին այլ խնդիրներ է ցանկանում լուծել. այս ձևով ներգրավել սփյուռքահայերին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստնաի տնտեսությունում և մի քիչ բարելավվեն երկրի տնտեսության վատթար վիճակը: Չէ որ Հայաստանում մի չգրված, բայց հիմնարար օրենք կա. եթե պատգամավոր ես դարձել, ուրեմն վստահորեն կարող ես նախաձեռնել սեփական բիզնեսը և ոչ ոք քեզ ձեռք չի տա: Իսկ մյուս կողմից Խորհրդարանի 131 տեղերը վաղուց արդեն չեն բավականացնում հայրենի ազգընտիր դառանալու ամբիցիաներ ունեցող շատ գործիչների: Իսկ այս նախաձեռնությամբ նոր վականսիաներ կառաջանան օրենսդիրում և շատ ազգի համար մտահոգ մարգինալ անձինք կկարողանան մուտք գործել ԱԺ:
Մնում է միայն մտածել, թե այս անգամ Հովիկ Աբրահամյանը որտեղից պետք է գումարներ հայթայթի ևս մեկ վերանորոգված նիստերի դահլիճ սարքելու համար…

պատգամավոր, Ազգային Ժողով

Previous post Next post
Up