Ազատագրված տարածքների վերաբնակեցումը
Որքան էլ զարմանալի կարող է հնչել, բայց Քարվաճառի ազատագրումը ազդարարել է մեր պատմության նոր`վսեմ և հաղթական դարաշրջանի սկիզբը:
Վայկունիք - Քարվաճառի ազատագրությամբ մենք սկսել ենք կործանված և գերեվարված հայոց հայրենիքի իր բնական սահմաններում վերականգնման սուրբ գործը,որը կարող է տևել դարեր,բայց որն արդեն անկասելի է, քանզի անկասելի է մեր կամքը և նվիրվածությունը նախնյաց շիրիմների, մեր ծնողների, մեր ծնված և ծնվելիք երեխաների նկատմամբ:
Վերաբնակեցումն ըստ արժանվույն կատարելու համար սխալ է մտածել միայն դրսից բնակիչ բերելու մասին այն ժամանակ,երբ արդեն տասը տարի Քարվաճառի շրջանում բնակվողները ամեն դժվարություններ հաղթահարելով`երբ դեռ չկար էլեկտրոէներգիա,աշխատանք,հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ,մնացել և շենացրել են տարածքը,բայց կանգնած են նույն դժվարությունների առջև:
Կարծես տարածքը սկսում է զարգանալ,առաջընթաց է ապրում տարբեր առումներով.նոր բնակիչներն ապահովվում են աշխատանքով և բնակտարածությամբ,բայց հին բնակիչը,որի երեխաները մեծացել են այս տարածքում,իրենք էլ նոր ընտանիք կազմել, երեխա չեն ունենում տուն չունենալու և այն սարքելու հնարավորություն չունենալու պատճառով,արդյունքում ստացվում է այն,որ երիտասարդները լքում են նոր բնակեցվող տարածքը:
Իմաստավորենք մեր կյանքը իրական նպատակներով և առաջնորդվենք հավերժական և անանցանելի արժեքներով,որոնք դժվար,բայց և կենսաշնորհ ճանապարհով պարգևում են մեզ մտքի լույսն ու ազատ քաղաքացի և հայ լինելու խրորտ բերկրանքը: