Թեղենիս թե՞ Ծաղկունյաց

Jul 05, 2010 21:35

Փորձեցի կատարել փոքրիկ հետազոտություն, թե որ լեռան լանջին է գտնվում Հայաստանի ամենաթանկ հանգստավայրը՝ Ծաղկաձորը: Գրականության մեջ և համացանցում երկու տարբերակն էլ տարածված են, բայց ինչպես գիտենք "ճիշտը մեկնա" ©: Գրականության աղբյուրներն են
1. Анохин Г. И. Малый Кавказ. - М., 1981,
2. Цахкадзор. Туристическая схема. - М., 1988,
3. Տեղագրական քարտեզ գլխավոր շտաբի 1:100000, թերթ K-38-126 (Севан), 1973,
4. Քարտեզ Կոտայքի մարզի 1:200000. - Եր.: Կոլլաժ, 2008.

Աշխարհագրությունից գիտենք, որ Փամբակի լեռնաշղթայի միջին հատվածից հարավ-արևելյան ուղղությամբ Դևասար (ն. Деветаш, 2862 մ) հանգուցային գագաթով սկսում է Ծաղկունյաց լեոնաշղթան (իր ամենաբարձր գագաթով Ծաղկունյաց լեռով, 2820 մ)։ Աղվերանի մոտ Արքայից լեռ (ն. Шахель, 2687 մ) հանգուցային գագաթով Ծաղկունյաց շղթայից սկսում է Թեղենյաց լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է (2851 մ)։ Վերը նշված աղբյուրներից քիչ թե շատ ճշգրիտը գլխավոր շտաբի քարտեզն է, որտեղ Ծաղկաձորի մոտի սարը նշված է որպես Ծաղկունյաց լեռ, ինչը համընկնում է նայև հեղինակավոր Անոխինի գրածի հետ։ 1988 թվականի տուրիստական ուղեցույցում արդեն հանդիպում ենք Թեղենիս անվանումը, ինչը սխալ է: Այդ սխալի ծագման մասին ենթադրում եմ հետևյալը։ Տեղագրական քարտեզում (գլխավոր շտաբի) Թեղենիս լեռան մոտ գտնում ենք Ալիբեկ ամվանումը, մեկ որպես ձորի անվանում, մեկ որպես ավերակի անվանում՝ Խալիֆի Ալիբեկ, հնարավոր է նայև, որ այդ լեռն էլ տեղացիները կոչեն Ալիբեկ։ Մյուս կողմից Ծաղկունյաց լեռանը ծաղկաձորցիները, մանավանդ տարեցները, ևս անվանում են Ալիբեկ։ Ստացվում է երկու Ալիբեկ, ինչը և բերել է տարածված շփոթմունքին։
Ամենաթարմ քարտեզում 2008 թվականի Ծաղկունյաց լեռը արդեն նշված է որպես Թեղենիկ լեռ 2846 մետրանոց, որը ևս սխալ անուն է իմ կարծիքով։

Здесь русская версия-Ռուսերեն տարբերակը այստեղ է



Հայաստանի լեռները, tsaghkadzor, Цахкадзор

Previous post Next post
Up