About Artsakh and current situation | Արցախի և ներկա իրավիճակի մասին

Nov 12, 2020 21:39

Հայերենը ստորև
I have a principle to express what I consider to be truth rather than what will be approved by the majority of my milieu. So I warn my Armenian speaking readers that this is my personal opinion and if you disagree with it simply quit reading and do not make bullshit comments.
Recently I, as most of Armenians, have been thinking about Artsakh. I considered a hypothetical situation, what if Armenia invaded the whole Azerbaijan. What will be a fair resolution for the conflict? From position of force (since the force begets the rights) Armenia can annex both Artsakh and Azerbaijan. But from position of integrity, it would be not a fair resolution. Do not forget that at the time of the collapce of the Soviet Union, in Artsakh (Nagorno-Karabagh), there was living 20 to 25 percent of Azerbaijani and infringing their rights is not a right thing to do (pun is not intended). So even if Armenia is the winner, the fair solution would be to return of 20-25% of former Nagorno-Karabagh territory to Azerbaijan. Again, it is the most fair solution in case if Armenia is the top dog. Now, it may be considered as a sign of surrender and betrayal. Nonetheless, if we put emotions and ignorance aside, the fairest solution is 75-80 % of the territory of Artsakh for Armenians and the 20-25 % for Azerbaijan.
Before, the international community was facing a difficult trilemma: either the status-quo, or the recognition of Artsakh's independence, or the extermination of Armenians from Artsakh. The status-quo seemed to be the smallest of evils, but the situation has been changed. Now, we can talk about a difficult dilemma - either independence or the extermination of Armenians. I do not think that the presence of Russian peacekeepers will change anything. If the so-called international community is not a myth and exists in reality, then it should accept the right of the Armenians of Artsakh to have an independent statehood. From the point of view of justice and morality, independence, of cource, has no other alternative in the case of Artsakh. However, from the point of view of brutal force, in the current situation, speeking about justice seems as a childish fantasy․․․
Another observation: If Azerbaijan excludes the idea that the Azeri 20% of the former Nagorno-Karabagh population can live under Armenian rule, how it expects that 80 % of Armenian majority can live under Azerbaijan rule (let's not forget Sumgait and Baku massacres and historical realities). Azerbaijan should understand that it is impossible for hundreds of thousands of Armenians to live in Azerbaijan, and the calls for friendship made by Azerbaijan at least are hypocritical. It seems to me that if Azerbaijan's calls for friendship are really sincere, then it should go to a compromise and recognize the right of the Armenians of Artsakh for independence. Artsakh Armenians have the right to live in the Artsakh Autonomous Republic as a part of Republic of Armenia similar to how Azeris live in Nakhichevan now as a part of Azerbaijan. In short, if the Azerbaijan leadership is honest and fair, it should accept the idea of ​​Independence for Friendship. After all, friendship cannot be unilateral․․․ Now, of course, talking about friendship may seem senseless, but both Armenia and Azerbaijan cannot deny that hatred has never brought and will never bring anything good for anyone. I do not know if Aliev is ready to compromise or he is intoxicated by the smell of blood. No one can guaranty that a new outbreak of war in five or ten years will bring a victory to Azerbaijan...It is very possible (not forget strong Armenian Diaspora) that Armenia may be in the role of a winner, and then the vicious hydra of hatred will work against Azerbaijan... It is, of course, not a warniing just stating about unpredictability of the future. So it is a chance to build our future toghether respecting each others' rights.
To sum up, my proposal is to change Nikol Pashinyan's concept of "Independence for Salvation" addressed to the international community to another one - "Independence for Friendship" addressed to our neighbor (if he is really ready for the friendship).

Իմ մոտ սկզբունք կա արտահայտել այն ինչ գտնում եմ ճիշտ, այլ ոչ թե այն ինչ դուր կգա մեծամասնությանը։ Դրա համար նախապես զգուշացնում եմ որ սա իմ անձնական կարծիքն է, դուրներդ չի գալիս, անցեք գնացեք, բայց տուֆտա մեկնաբանություններ մի արեք ։)
Այս քանի օրը շատ եի մտածում Արցախի մասին։ Մտածեցի, լավ ասենք թե Հայաստանը գրավում է ողջ Ադրբեջանը, Արցախի որ լուծումն է ճիշտ։ Իհարկե ուժի տեսանկյունից (չ՞է որ ուժն է ծնում իրավունքը) Արցախը չէ, լրիվ Ադրբեջանն էլ կարելի է միացնել Հայաստանին։ Բայց արդարության տեսանկյունից սա բարոյական լուծում չի լինի։ Չպետք է մոռանալ որ Արցախում ՍՍՀՄ փլուզման պահին ապրում էին մոտ 20-25 տոկոս ադրբեջանցիներ և արհամարել իրանց իրավունքները ճիշտ չի լինի։ Ոնց մտածում եմ, եթե նույնիսկ Հայաստանը լիներ իրավիճակի տերը, ճիշտը Արցախի մոտ  20-25 տոկոսը վերադարձնելն էր Ադրբեջանին։ Կրկնում եմ սա ամենաարդար լուծումը կլիներ եթե ինչպես ասեցի Հայաստանը լիներ իրավիճակի տերը։ Հիմա սա կարող է հնչել որպես պարտվածություն էլ չեմ ասում դավաճանություն, բայց եթե հույզերը և տգիտությունը մի կողմ դնենք, ամենաարդար լուծումը իմ կարծիքով սա է․․․
 Առաջ միջազգային հանրությունը դժվար տրիլեմմայի առաջ էր կանգնած՝ կամ ստատուս-քվո, կամ Արցախի անկախության ճանաչում, կամ հայերի բնաջնջում Արցախից։ Չարիքներից փոքրագույնը թվում էլ ստատուս-քվոն, սակայն արդեն այն փոխվել է։ Այժմ կարելի է խոսել միայն դիլեմմայի մասին՝ կամ անկախություն կամ հայերի բնաջնջում։ Չեմ կարծում ռուս խաղաղապահների ներկայությունը ինչ-որ բան է փոխելու։ Եթե միջազգային հանրություն կոչեցյալը առասպել չէ, այլ իրականում գոյություն ունի, ապա պետք է ընդունի Արցախի հայության իրավունքը ունենալ ինքնուրույն պետականություն։ Արդարության և բարոյականության տեսանկյունից իհարկե անկախությունը այլընտրանք չունի Արցախի դեպքում, սակայն տխրահռչակ ուժի տեսանկյունից ներկա իրավիճակում խոսել արդարությունից մանկամտություն է թվում․․․
Մի դիտարկում ևս․ եթե Ադրբեջանը համաձայն չի որ Արցախի 20 տոկոս ադրբեջանական նախկին բնակչությունը ապրի հայկական վերահսկողության տակ, ապա ո՞նց է ակնկալում, որ 80 տոկոս հայերը պետք է ապրեն Ադրբեջանի մեջ (չմոռանանք Սումգաիթի ու Բաքվի դեպքերը)։ Իմ կարծիքով Ադրբեջանն էլ պետք է հասկանա որ քանի հարյուր հազար հայերի ապրելը Ադրբեջանի կազմում անհնարին է, իսկ նրա կողմից հնչեցրած բարեկամության կոչերը առնվազն փարիսեություն։ Ինձ թվում է եթե Ադրբեջանի կոչերը բարեկամության մասին իրապես անկեղծ են, ապա պետք է գնա փոխզիջման և ճանաչի Արցախի հայության անկախության իրավունքը։ Արցախահայությունը իրավունք ունի ապրելու Արցախի Ինքնավար Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կազմում ինչպես ադրբեջանցիներն են ապրում Նախիջևանում Ադրբեջանի կազմում։ Մի խոսքով, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ազնիվ է և արդար, պետք է ընդունի Անկախություն հանուն բարեկամության գաղափարը։ Չ՞է որ բարեկամությունը միակողմանի չի լինում․․․Այժմ իհարկե բարեկամությունից խոսալը կարող է անիմաստ թվալ, բայց պետք չի մոռանալ որ վերջրվերջո ատելությունը ոչ մի լավ բանի չի բերել ու չի բերելու։ Չգիտեմ պատրաստ է Ալիևը փոխզիջման, թե արբած է արյան հոտից։ Բայց պետք չէ մոռանալ, որ մի հինգը տարի, էլ չեմ ասում տասը տարի հետո որ նորից պատերզմ բռնկվեց Հայաստանը շատ հնարավոր է լինի հաղթողի դերում և ատելության արատավոր հիդրան արդեն Ադրբեջանի դեմ դուրս գա․․․

ՀԳ՝ մի քիչ էլ ավելի անկապ մտքեր։
Արայիկ Հարությունյանը չգիտեմ ինչ մարդ է իրականությունում բայց սոցիալական ցանցերից և նորություններից իմ մոտ տպավորություն է ստեղծվել որ ինքը ուղղակի իրականությանը չտիրապետող ծաղրածու է։ Եթե գրում ես որ գնում ես առաջնագիծ կռիվ տալու բայց երկու հատ դեժուրնի նկար ես անում այն էլ նկարներում կոշիկներդ փայլում են այդ ցեխերի մեջ ուրեմն ինչ որ բան այն չի, մեղմ ասած։ Կարող է անգրագետ քյառթուների վրա դրական ազդեցություն թողնի, մի բան էլ ասեն էս ինչ հերոս ա, բայց միջազգային հանրության կամ քիչ թե շատ ուշադիր մարդու համար սա ուղղակի անազնվության դրսևորում է․․․
Արարատ Միրզոյանի ծեծը խստապես դատապարտում եմ, բայց ինչ մեղքս թաքցնեմ, պետք է խոստովանեմ, որ մի քիչ չարախնդում էի որովհետև "զվեզդնին" իրան լրիվ տարել էր։ Արայիկի նման իրան թվում է որ ինքը ազգի փրկիչն է, կամ նվազագույնը՝ Ռեմբոն է։ Հա, Դոդին տենց թվա, կասենք դոդ է, բայց իրանց սկի չի սազում էդ իմիջը․․․
Կպնել կպնել ա, Նիկոլին էլ կպնեմ :) Այո, Սերժի ոճրագործ տականք իշխանություններին փոխելը իսկապես բառացիորեն ՀՐԱՇՔ էր։ Բայց հետո որ շաբաթը մեկ ինչ որ սթից վիդեո էր դնում ու գրում թե Հայաստանում հրաշքներ են կատարվում, արդեն տպավորությունն էր ստեղծվում որ կամ իրականությանը չի տիրապետում կամ անազնիվ է կամ էլ զբաղված է ինքնավերարտադրմամբ։ Հուսով եմ սա ուղակի իմ սխալ ընկալումն էր։ Ինչևէ, ևս մեկ անգամ հայտնում եմ որ լիովին աջակցում եմ իրան և իր թիմին:

հասարակություն

Previous post Next post
Up