Ղրիմի Տոպոլյևկա գյուղը հիմնել են հայերը ХIV-XV դարերում: Այդ ժամանակ այն կոչվում էր Թոփտի: Գյուղում պահպանվել են երկու հայկական եկեղեցիներ՝ Ս. Սարգիսն ու Ս. Ուրբաթը: Վերջին եկեղեցին չկարողացա գնալ, այդպես որ նկարները կլինեն միայն առաջին եկեղեցուց: Եկեղեցին կառուցվել է գյուղի հիմնվելու ժամանակ այսինքն ХIV-XV դարերին:
Եկեղեցին կառուցված է տեղական կրաքարից: Շենքը ուղանկյուն է կիսակլոր աբսիդով:
Եկեղեցու տանիքը ցավոք փլված է:
Եկեղեցին վերևից:
Եկեղեցու մուտքը:
Եկեղեցու տեսքը ներսից:
Ներսում որ ուշադիր նայենք կգտնենք հայկական ճարտարապետության համար բնորոշ խաչքարերը: Եկեղեցում մնացել են 6 խաչքարեր: Ներքևում դրանցից մի քանիսի նկարներն են:
Ներքևի խաչքարի վրա գրված է. "[Սուրբ խաչը] դրված է ի բարեխոսություն Արամայիսի ր նրա ծնողները: Թվին 830 [= 1381 թ.]"
Շատ տհաճ բարբարոսության արտահայտում:
Խաքչարեր երկու խաչերով բավականին հաճախ են հանդիպում հայկական ճարտարապետության մեջ:
Հղումով կարելի է գտնել շատ հետաքրքիր հոդված եկեղեցու մասին ռուսերեն լեզվով -
Саргсян Т. (2015) Село Тополевка в Крыму и его армянские памятники. Вестник Арменоведения, № 2. pp. 84-118