Սուրբ հրեշտակապետաց Միքայել և Գաբրիելի եկեղեցին Թեոդոսիայում

Jul 28, 2017 13:59

Սուրբ հրեշտակապետաց Միքայել և Գաբրիելի եկեղեցին Թեոդոսիայում գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցուց ոչ հեռու: Եկեղեցին կառուցվել է 1408 թվականին հայ միջնադարյան ճարտարապետության ոճով տեղական անտաշ քարից:



Տաճարի գմբեթը նստած է ութանկյուն թմբուկի վրա:
Տաճարում վերջին լուրջ վերականգնողական աշխատանքները կատարվել են 1967-1970 թվականներին:



Այժմ այն չի գործում: Ներսում ըստ համացանցի տեղեկության պետք է որ մնացած լինեն հին որմնանկարներ, բայց քանի որ եկեղեցին փակ էր չկարողացա մտնել ներս և նկարահանել:



Հյուսիսային կողմից ավելի ուշ ժամանակներում ավելացվել է զանգակատունը:





Ինչպես ասացի եկեղեցին չի գործում և դռները քանի տարի է ինչ փակ են: Հույս ունենանք որ պետությունը միջոցներ կձեռնարկի եկեղեցին քիչ թե շատ վերանորոքելու:

պատմության հուշարձաններ, Ղրիմի ժառանգությունը, Ղրիմ

Previous post Next post
Up