Մեծ հայ գեղանկարիչ
Հովհաննես Այվազովսկու շիրիմը գտնվում է Թեոդոսիայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում: Նկարչի գրեթե ողջ կյանքը կապված է եղել Թեոդոսիայի հետ, այստեղ էլ նա կնքել է իր մահկանացուն և եկեղեցու մոտ որտեղ նա կնքվել է իր աճյունը գտել է հավերժ հանգիստը:
.
![](https://c3.staticflickr.com/1/311/31780110890_bfcfd254b8_c.jpg)
Տապանաքարը տեղադրվել է 1903 թվականին նկարչի այրի՝ Աննա Սարգսյան-Բուռնազյանի կողմից: Պատրաստված է սպիտակ մարմարից իտալացի քանդակագործ Լ. Բիոոջոլիի կողմից:
Շիրմաքարի մի կողմում գրված է հայերենով՝ "Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող", հետո ռուսերենով՝ "Պրոֆեսսոր Իվան Կոնստանդինի ԱՅՎԱԶՈՎՍԿԻ 1817-1900":
![](https://c6.staticflickr.com/1/372/31133027893_f2e36bd886_c.jpg)
Քարի մյուս կողմում գրված է՝ "Յովհաննես Կոնստանդինեան ԱՅՎԱԶՈՎՍԿԻ: Ծնեալ յամի տն 1817 ՛ի Յուլիս ամսոյ: Փոխեցաւ առ Տեր յամ 1900 ՛ի 19 ապրիլի":
![](https://c6.staticflickr.com/1/399/31133036653_e55ecd1a97_c.jpg)
Եկեղեցու ցանկապատը հետևի կողմից: Մարմարե տախտակի վրա գրված է ռուսերենով՝ "Այստեղ է հանգչում պրոֆեսսոր Իվան Կոնստանդինի ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ աճյունը 1817-1900".
![](https://c5.staticflickr.com/1/280/31780115300_ef2508b3ee_c.jpg)