Եվպատորիան աշխարհին հայտնի է բացի իր գեղեցիկ ավազե լողափներով նաև հարուստ պատմամշակութային ժառանգությունով: Այստեղ դարերի ընթացքում կողք-կողքի ապրել են հույներ, կարաիմներ, հայեր, հրեաներ, թաթարներ, ռուսներ և ուկրաինացիներ (թե ինչ-որ ազգ մոռացա ներող): Ամեն ազգ թողել է իր հետքը քաղաքի մշակույթի մեջ: Հայկական ժառանգությունը այստեղ ներկայացված է Սուրբ Նիկողայոս եկեղեցիով:
Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին (St. Nikoghayos, St. Nikolas Armenian church) հիմնադրվել է 1817 թվականին հին եկեղեցու տեղում: Միջոցների անբավարարվածության պատճառով շինարարությունը երկար է տևել: Այն ավարտվել է մոտավորապես 1850 թվականին: Եկեղեցին կառուցված է տեղական սպիտակավուն կրաքարից:
Եկեղեցու կենտրոնական մուտքը:
Մուտքի վերևի մասը:
Տեսքը հյուսիսյաին կողմից:
Տեսքը հարավային կողմից:
Նորաքանդակ խաչքարը հարավային մուտքի մոտ:
Փոքր խաչքարը ապսիդի պատուհանի վերևի մասում:
Եկեղեցու ներսի տեսարանը: Առաջ պատերը զարդարված էին գեղեցիկ որմնանկարներով, որոնք տարիների ընթացքում առանց խմանքի մնալու պատճառով աստիճանաբար քայքայվել են:
Իմ սիրված տեսանկյունը եկեղեցիում՝ ներքևից վերև:
Այսպիսով Եվպատորիայում հանգստանալուց, չմոռանաք հյուր գալ այս փոքրիկ Հայաստանի տարածքը: