Նորթոն Սայմոնի թանգարանը Փասադինայում

Dec 25, 2016 14:00

Նորթոն Սայմոնի թանգարանը Փասադինայում իրավամբ հանդիսանում է Քալիֆորնիայի ամենահարուստ թանգարաններից մեկը (Norton Simon Museum, Pasadena): Թանգարանը սկիզբ է առնում 1922 թվականին, երբ Փասադինայում բացվում է Գեղարվեստական ինստիտուտը։ Սկզբից դա փոքրիկ թանգարան էր ինստիտուտին կից։ Հավաքածուն կամաց-կամաց ընդլայնվում եր։ Ինստիտուտն ու թանգարանը փոխում են մի քանի շինություններ։ 1954 թվականին թանգարանը փոխում է նաև անունը և դառնում Փասադինայի գեղարվեստի թանգարան։ 1969 թվականին ավարտվում է նոր շենքի կառուցումը։ Թանգարանի խորհուրդը կուտակում է մեծ պարտքեր և 1974 թվականին պայմանավորվում է Նորթոն Սայմոնի հետ (ով այդժամ ուներ աշխարհի ամենահարուստ մասնավոր արվեստի կոլլեկցիան) ֆինանսական աջակցության և կոլլեկցիաների միացման համար։ 1975 թվականին միացված թանգարանը ստանում է Նորթոն Սայմոնի անունը։
Թանգարանը բաց է շաբաթվա բոլոր օրերին, բացառությամբ երեքշաբթիների։ Մուտքի տոմսն արժե 12.00 դոլլար, տարեցների համար՝ $9.00, ուսանողների և մինչև 18 տարեկանների համար՝ անվճար է: Թանգարանում թույլատրվում է տեսանկարահանել, ինչը անվճար մուտքի և հարուստ հավաքածու հետ մեկտեղ դարձրել է այն իմ ամենասիրված թանգարաններից մեկը։
Ներկայացնեմ թանգարանի մի քանի գլուխգործոցները։ Իմ այցելության ժամանակ այստեղ էին բերել Չիկագոի գեղարվեստի ինստիտուտից Վան Գոգի ամենահայտնի կտավներից մեկը՝ Ննջարանը Արլեում։ Նկարիչը պատկերել է երեք նույնանուն կտավներ։ Սա երկրորդ տարբերակն է, իմ կարծիքով ամենագեղեցիկը:



Կտավը մոտիկից։ Այստեղ կա երեք կտավների վերլուծությանը վերաբերվող շատ լավ հոդված:


Pasadena, Norton Simon Museum, on loan from The Art Institute of Chicago. Vincent van Gogh. The Bedroom, 1889

Վան Գոգի ևս մեկ հեքիաթային կտավ՝ Թթենու ծառը:


Pasadena, Norton Simon Museum, Vincent van Gogh. The Mulberry Tree, 1889

Այո, ինքը՝ Մոդիլյանին։ Նկարչի կնոջ և մուսայի՝ Ժաննա Էբյուտերնի դիմանկարը:


Pasadena, Norton Simon Museum, Amedeo Modigliani. Portrait of the Artist's Wife, Jeanne Heduterne, 1918

Թանգարանում է գտնվում մեր կողմերում միակ Ռաֆաէլի կտավը՝ Աստվածամայրը երեխու և գրքի հետ:


Pasadena, Norton Simon Museum, Raffaello Sanzio. Madonna and Child with Book, 1502-03

Ռեմբրանդի ինքնադիմանկարը:


Pasadena, Norton SImon Museum, Rembrandt van Rijn. Sel-Portrait, 1636-38

Իմ սիրված Ռենուարը պարկած մերկ կնոջով։ Թե ճիշտ եմ հիշում պետք է որ այս նկարով նամականիշ էլ ունենամ։


Pasadena, Norton Simon Museum, Pierre-August Renoir. Reclining Nude, 1892

Սուրբ կանայք Տիրոջ գերեզմանի մոտ։ Ռուբենսը ինչպես միշտ իր ոճի մեջ է, նույնիսկ հրեշտակներին է կերած-խմած նկարել:


Pasadena, Norton Simon Museum, Peter Paul Rubens. The Holy Women at the Sepulchre, 1611-14

Էդուարդ Մանե - Տիկին Մանեի դիմանկարը.


Pasadena, Norton Simon Museum, Edouard Manet. Madame Manet, 1874-76

ԱՆրի Մատիս - Հարճը թմբուկի հետ (Ներդաշնակություն կապույտի մեջ): Շատ գեղեցիկ է:


Pasadena, Norton Simon Museum, Henri Matisse. Odalisque with Tambourine (Harmony in Blue), 1926

Ժան-Օնորե Ֆրագոնար - Երաժշտություն:


Pasadena, Norton Simon Museum, Jean-Honore Fragonard. Music, 1760-65

Լուկաս Կրանախ Ավագ - Ադամ և Եվա:


Pasadena, Norton Simon Museum, Lucas Cranach the Elder, Adam and Eve, c. 1530

Պիկասսո - Գրքով կինը:


Pasadena, Norton Simon Museum, Pablo Picasso. Woman with a Book, 1932

Ջովանի Բատիստա Տիեպոլո - жованни Баттиста Тьеполо - Առաքինության և ազնվականության հաղթանակը տգիտության վրա:


Pasadena, Norton Simon Museum, Giovanni Battista Tiepolo. The Triumph of Virtue and Nobility over Ignorance, 1740-1750

Յան Դավիդս դե Հեմ - Ծաղիկներով ծաղկամանը: Նկարը ուսումնասիրելը լավ զբաղմունք է բուսաբանների համար: Կարելի է ժամերով դիտել՝ փորձելով նույնականացնել կտավի միջի ծաղիկները: Կակաչներ (Tulipa x), քաջվարդեր (Paeonia sp.), վարդեր (Rosa sp.), հիրիկ (Iris sp.), տուղտավարդեր (Alcea sp.), ոլոռ (Pisum sativum), մանդարին (Citrus reticulata), փշահաղարջ (Ribes uva-crispa), կարմիր հաղարջ (Ribes rubrum). Թամարը կհաստատի ասածս :))


Pasadena, Norton SImon Museum, Jan Davidzon de Heem. Vase of Flowers, 1670

Դիեգո Րիվերա, Ֆրիդա Կալոյի ամուսինը: Ծաղկավաճառը, կամ աղջիկը շուշաններով։ Թեպետ պատկերված են ոչ թե շուշաններ, այլ կալլաներ:


Pasadena, Norton Simon Museum, Diego Rivera. The Flower Vendor (Girl with Lilies), 1941

Թանգարանում Պիկասսոյի վիմագրությունների (լիտոգրաֆիաների) ցուցադրություն կար նաև։ Ցուցանակը պատմում է թե Պիկասսոն այսպես փորձում էր ցուլի առաջնային պատկերից աստիճանաբար կրճատելով դետալները հասներ պարզագույն նկարին, որը ցույց կտար այսպես կոչված ցուլի արխետիպը: Կոլլաժը ես եմ սարքել որ պարզ երևան ձևափողությունները:


Pasadena, Norton Simon Museum, Picasso P. The Bull, 1946

Եվս մեկ ցուցադրություն կար թանգարանում Մութ ժամանակներ անվամբ: Ինչ-որ ոչ պարզ և անիմաստ իրեր, հայտնված պարզ չի որ ժամանակային շերտերից: Ցուցադրությունը իմ դուրը չեկավ՝ չափից դուրս մռայլ և անհասկանալի էին իրերը: Եզակի նմուշը, որ ինձ պարզ էր դա ոմն Քլայտոն Փոնդի աշխատանքն էր Միսթեր Հաֆֆի ատամնաշարը արտիկուլյատորի մեջ անունով:


Pasadena, Norton Simon Museum, Clayton Pond. Mr. Huff's Teeth in the Articulator, 1970/span>

Թանգարանում կա նաև ասիական մշակույթի բավականին մեծ հավաքացու:


Pasadena, Norton Simon Museum, Pandava Hero, India, c. 956

Այսքանով ավարտեմ գրառումս:
Երբ որ լինեք մեր մոտ՝ Լոսում, անպայման կայցելեք այս թանգարանը: Չեք փոշմանի :)

պատմության հուշարձաններ, գեղարվեստ

Previous post Next post
Up