Ռուբեն Մամուլյանի շիրիմը

Nov 09, 2015 23:01

Ռուբեն Մամուլյանը (1897-1987) համարվում է աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը։ Մի քանի օր առաջ գնացի Ֆորեստ Լոն և որոշեցի գտնել մեծ ռեժիսորի շիրիմը։ Ճիշտ է, ես պատկերացնում էի, որ հեշտ չի լինի գտնել այն 250 հազար շիրիմների մեջ, բայց մեկուկես ժամ փնտրելուց հետո վերջապես գտա։ Շիրիմը համեստ, տիպիկ ամերիկյան շիրիմ էր։


Տապանագրում գրված է` Ականավոր թատրոնի և կինոյի ռեժիսոր։



Որպես բոնուս ներկայացնեմ երկու հետաքրքիր լուսանկար։
Առաջինում Մամուլյանը Երևանում է` Մատենադարանի բակում։ Նկարի հեղինակը Անդրանիկ Քոչարն է։ Նկարը գողացել եմ Հովիկ Չարխչյանի բլոգից, ինչի համար հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը։ Լուսանկարը արված է հավանաբար 1968 թվականին։


Երկրորդ նկարը ահավոր վատ որակի է, ցրել եմ այստեղից։ Նկարը արված է 1972 թվականին, Հոլլիվուդում։ Վերևի շարքում կանգնած են ինձ լրիվ անծանոթ` Robert Mulligan, William Wyler, George Cukor, Robert Wise, Jean-Claude Carrière և Serge Silverman։ Ներքևի շարքում նստած են ձախից աջ` Billy Wilder, George Stevens, Luis Buñuel, Alfred Hitchcock և Rouben Mamoulian։ Վերջին երեքը արդեն բոլորիս քաջ հայտնի մեծագույն ռեժիսորներն են` Բունյուելը, Հիչքոքը և մեր Մամուլյանը։

Մամուլյանի ֆիլմացանկից ես տեսել եմ Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը, 1931 թ., Քրիստինա թագուհին, 1933 թ. (անկրկնելի Գրետա Գարբոի կատարմամբ) և Բեքքի Շարփը, 1935` կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարը։ Բոլորն էլ լավն են, բոլորն էլ խորհուրդ եմ տալիս դիտելու, հատկապես Դոկտոր Ջեքիլը։
ՀԳ` Սա էլ Մամուլյանի փառքի աստղն է Երևանում` կինո Մոսկվայի բակում։


պատմության հուշարձաններ, պատմություն, իմ ընտրանին

Previous post Next post
Up