Երաժշտական երեկո` երգում է Սաշա Գրադիվան

May 31, 2015 01:19

Ինչ-որ երկար ժամանակ է չի հնչել երաժշտությունը իմ բլոգում :ՃՃՃ
Կյանքը կամաց-կամաց նորմալանում է, այնպես, որ կարելի է արդեն մի քիչ երաժշտություն էլ լսել։ Չգիտեմ ինչու օրերս հիշել էի մի երգչուհու, ում երգերը դուրս գալիս էին մի տասը տարի առաջ, նորից լսեցի, պարզվում է մինչև հիմա էլ դուրս գալիս են :ՃՃ
Եվ այսպես, կիսվում եմ երեք երգերով, որոնք կպել են սրտիս դեռ հեռու-հեռավոր ժամանակներում :Ճ

image Click to view

image Click to view

image Click to view


Մի քիչ թեմայից շեղվում եմ, բայց ասեմ, որ կա շատ հետաքրքիր ֆիլմ` Ձեզ զանգահարում է Գրադիվան (մեծահասակների համար), որի ռեժիսորն է Ալեն Ռոբ-Գրիյեն։ Ւսկ ինչ հիմա կասեմ ըդհանրապես թեմայից չի, բայց... այդ ֆիլմում դերերից մեկում խաղում է գեղեցկուհի Դանի Վերիսսիմոն (նույն ինքը` Ally Mac Tyana-ն, և, այո, իհարկե ունի ֆեյսում իր պաշտոնական էջը)։ Բոլոր մեծահասակ ընթերցողներին խորհուրդ եմ տալիս ազատ ժամանակ դիտել այդ շատ տարօրինակ, էրոտիկ և անհասկանալի ֆիլմը, որն ի դեպ հաճույքով դիտվում է :ՃՃՃ
Այսօր այսքանը։
Հարգանքներով` vahemart

անկապ, երաժշտություն

Previous post Next post
Up