(Untitled)

Feb 14, 2014 19:30

Ժող էս Գոլդեն Պալասի անկապ գերբը յավնիյ պլագիատ չի՞՞՞ Իրավունք ունե՞ն պետական սիմվոլիկան այսպես օգտագործեն։

Read more... )

անկապ, նորություններ

Leave a comment

javakhk February 16 2014, 08:40:17 UTC


Հարցը հետաքրքիր տեսանկյունից էս նայում: Ես անգամ կընդհանրացների այդ մոտեցումը. Որքանո՞վ է ընդհանրապես այդ “էլիտար” խավը կրեատիվ, եւ որքանո՞վ են այդ խավի ստեղծած/պատվիրած/գնած արժեքները էսթետիկորեն արժեքավոր:

Միայն այն փաստից, որ այդ խավը հակադեմոկրատական լծակներով է իշխանության գլուխ, դեռ չի բխում, թէ իրենք պետք է կրեատիվ չլինեն: Մեդիչիներ կամ Բուրբոնները նույնպես դեմոկրատական ընտրություններով չէին ընտրված, բայց արվեստ ոչ միայն հովհանավորում էին, այլեւ դրանից լավ հասկանում էին:

Այսինքն հարցը «էլիտայի» ձեւավորման քաղաքական լծակները չեն, այլ դրա կրթական մակարդակը: Մեր դեպքում գործ ունենք մի խավի հետ, որը մաքսիմումը (չհաշված հատուկենտ անձանց) կազմում են «ժողը երեքներով ավարտած սեւ կուրտկայով տղեքը»…

Reply


Leave a comment

Up