Այ ոստիկաններ ջան ինչու եք մարդկանց տենց վախեցնում՞՞՞

Apr 19, 2013 12:57

Ինչ է պատահել՞՞՞ Ասեմ։
Մի երկու շաբաթ առաջ ոստիկանության կայքից նամակ ուղարկեցի, որ էսինչ-էնինչն եմ, հետաքրքրված են աշխատանքով ոստիկանությունում (բժշկական գծով իհարկե :)) ու մոռացա։ Մեկ էլ փոստատարը գալիս ա բա թե` նամակ ձեզ ոստիկանությունից։ Ես հնգնավորեցի` ինչ նամակ՞՞՞ ինչ ոստիկանություն՞՞՞
Հա, է ինչ կմտածես, չնայած մեքենայել չեմ վարում, որ տուգանք գա, բայց ես նեղ մաջալին ըսկի ոստիկանությունից ջուղաբ ստանալու ցանկություն չունեի։ Մինչև նամակը բացեցի կես մարդ դառձա :))) Մեկ էլ կարդում եմ թե` ի պատասխան ձեր նամակի հայտնում ենք, որ թափուր տեղ ոստիկանությունում չկա։ Այ ոստիկաններ ջան չկա` չկա, էլ ինչի էդքան ինձ վախացրիք :))) մի հատ էլեկտրոնային նամակ գրեիք պրծնեիք։
Ազգային ժողովի նման։
Մի հատ էլեկտրոնային նամակ իրանց էլ էի գրել (Քրիստոսի դեպքից հետո, որ իմացա այնտեղ բուժծառայություն կա), որ անհաղթահարելի ցանկություն ունեմ բուժծառայությունում աշխատելու։ Մարդիկ հանգիստ, բայց առանց դանդաղացնելու և վախեցնելու էլեկտրոնային նամակ ուղարկեցին թե թափուր աշխատատեղ բուժծառայությունում չկա։ Հո չես ասի վատ են արել։ Չնայած այս դեպքում, որ փոստատարը ԱԺ-ից նամակ բերեր դժվար վախենաի, հլա մի բան էլ կուրախանաի, կմտածեի ինձ պետական պարգև են տալիս :))) Ինչի համար՞՞՞՞
Ես շա՞տ գիտեմ։
Դե լավ այսքանը, լավ մնացեք։ Կապի մեջ:
ՀԳ` Կարծրատիպերը կոտրելը վատ բան չի Ճ

անկապ

Previous post Next post
Up