ԱՆ թեժ գծի մասին

Jan 22, 2013 20:58

Փոքր երեխաս երեք ու կես տարեկան է, ատամների կեսը շատ շուտ փչացավ, մի քանի անգամ տարա ստոմատոլոգների մոտ չթողեց միջամտեն: Խորհուրդ տվեցին (և իսկապես երևի դա է միակ ելքը), որ ատամները բուժվեն ընդհանուր անզգայացման տակ (մեր լեզվով ասած նարկոզով): Գնացի Մուրացանի կլինիկա, որտեղ ասացին, որ պետպատվեր չկա, մեկ ամսից նոր "պետպատվերը" հայտնվեց և ինձ ասացին որ միջամտությունը արժի "ընդհամենը" 100.000 դրամ, որպես լավություն: Դե գիտեմ, որ առողջապահության համակարգում բառդակ ա, բայց որոշեցի զանգեմ թեժ գիծ "պարզելու" վճարովի է արդյոք երեխայի միջամտությունը (չնայած լրիվս էլ գիտենք, որ մինչև 7 տարեկան երեխաների բուժումը անվճար է): Թեժ գծից ինձ պատասխանեցին, որ ատամներ պլոմբելը անվճար է, բայց նարկոզը` վճարովի (նույն ձևով կարելի էր ասել, որ պլոմբելը անվճար է, բայց պլոմբը, անալիզները վճարովի): Ինչ արժե նարկոզը իհարկե դժվարացան պատասխանել, ասեցին որ զանգեմ մոր և մանկան վարչություն: Այնտեղից ի պատասխան իմ հարցի թե ինչ արժե նարկոզը, ինձ մունաթով պատասխանեցին, որ երեխային տանեմ ատամնաբուժարան և տեղային անզգայացման տակ ատամները պլոմբեն: Փողով ընդունված ինստիտուտ և փողով ավարտած մի բլոճ (պարզ է որևէ մի կաշառակեր պաշտոնյաի կին կամ բարեկամ) հեռախոսով որոշում է ինչ բուժում պետք է ստանա իմ երեխան, և իր կարծիքով տակտիչնիյ ցրում ինձ (իր կարծիքով խեղճուկրակ գյուղացուն): Եվ այս ամենը այն դեպքում երբ թեժ գծի խոսակցությունը վրոդե-բի ձայնագրվում է: Ինչ է ստացվում՞՞՞ Ստացվում է փաստորեն, որ մեր ԱՊԱՀՈՎ երկրում ԱՊԱՀՈՎ են միայն կաշառակերները փարիսեական ժպիտով, որոնք "անկոտրուն" պայքար են տանում կոռուպցիայի դեպ առողջապահության համակարգում:
Ոչինչ, ես երկու տարի կսպասեմ տղաս մեծանա, նոր կտանեմ ատամները բուժելու, բայց ախր բառդակը գնալով վատանալու է, եթե թեժ գծի իմաստը բողոքներ ցրելն է, այլ ոչ թե թերություններ վերացնելը: 


հասարակություն

Previous post Next post
Up