Ոնց չեմ սիրում, որ
khlurd -ը հերիք չի իմ մտքերն ա կարդում, մի հատ էլ իմ ուզածն է գրում, էն էլ ինձանից լավ ՃՃ
...
Իրար հետ հաց ուտելու խորհուրդը կորավ, երբ սկսեցին իրար աղջիկ հյուրասիրել հացի հետ:
Գրել էի. Դեռ այդպես եմ մտածում:
Հիմա հասարակությունը մաքուր ու կեղտոտ փողերն է դեռ իրարից ջոկում` Քարդաշյանը անի-ասի թե չէ, կամ` ռուսական սայթ կա, պոռնկությամբ վաստակում են, փողը տալիս կարիքավորների... Այո, թե ոչ. Ռոբին թե Հուդ՞՞՞ Ասֆալտն էլ էին մտածում` ջանդամ նախընտրական, գոնե փողոցը կհարթվի, մինչև ասֆալտը ասֆալտի վրա սկսեց նստել, շենքերի մուտքերում` յուղաներկը` կրի...
Էն Տարոն քաղաքապետը ասում են լավն է` մարդասպան չի, երեխաներ ունի: Կրպակները բայց հիշում եք, չէ՞՞՞ քաղաքապետարանի կանաչապատման եսիմինչինն էր:
Էն Նապոլեոն Սարգսյանը քաղաքն է վարում, Գագան ինչ շոր հագնում է, մազերը ոնց սարքում է, քաղաքն էլ նման կերպ «զարդարում է»...
Էն լֆիկին կինն է պահում:
Էն վարչապետի մասին չի կարելի գրել, նեղվում է:
Էն Աշոտյանի մասին գրեք, տանձին էլ չի:
Իշխանությունների թուքն ու ելույթը մեկ է եղել, իշխանությունների նկատմամբ էլ ատելությունը մարդկանց դարձրել է հիվանդ այնքան, որ մարդասպանին դարձնում են արդեն ցմահ անմեղ զոհ. քանի որ դատարանն է դատել...
Մի նորմալ մարդ գտնում ենք, սկսում ենք հերոսացնել: Կարոտ ենք նորմալի:
...
Մնացածը`
իրա մոտ