Ծաղկաձորի սեպտեմբերի 23-ի ընտրությունների թեկնածուները

Sep 06, 2012 00:43

Մի քանի շաբաթից Ծաղկաձորում կայանալու են համայանքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Հետաքրքրեց, որոշեցի տեսնել թե ովքեր են առաջադրվել: Երեկ Ծաղկաձորում էի սկի տեղացիները նորմալ չգիտեն թե ով է առաջադրված: Հիշեցի որ կայք կա ընտրություններին նվիրված, այնտեղից գտա անհրաժեշտ ինֆորմացիան:
Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են չորս թեկնածուներ, որոնցից մեկը ինքնաբացարկ է վերցրել (պարզ չի ինչու): Իմ համար նաև լրիվ անհասկանալի է ներկա քաղաքապետ Գարուն Միրզոյանի չառաջադրվելու դրդապատճառները (չհաշված "քուչայական" խոսակցություները թե Մ.-ը կամ Ս.-ը չեն թողել, կամ ավելի լավ պաշտոն են առաջարկել):
Ստորև ներկայացնում եմ առաջադրվրած թեկնածուներին:
Թեկնածուներ Կուսակցական պատկանելությունը Պաշտոնը Կարգավիճակը Առաջադրումը
- ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՆՈՐԻԿԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ անհատ ձեռնարկատեր Ինքնաբացարկ Ինքնաառաջադրում
- ՀԱԿՈԲՅԱՆ ՀՈՎԻԿ ԲԵՆԻԿԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՙՎաղարշ և որդիներ՚ ՍՊԸ անվտանգության ծառայության աշխատակից Գրանցված թեկնածու Ինքնաառաջադրում
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԼԵՎԻԿԻ ՀՀԿ Գրանցված թեկնածու ՀՀԿ
- ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՇԽԱՐՀԱԲԵԿԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ անհատ ձեռնարկատեր Գրանցված թեկնածու Ինքնաառաջադրում
Ֆավորիտը դժվար չէ կռահել, որ ՀՀԿ-ական թեկնածուն է, և ըստ իս պայքարը գնալու է իր և Հակոբյան Հովիկի միջև:
Մեկ էլ իմ կարծիքով ճիշտ կլինի առավելագույն ձայներ հավաքած երկրորդ թեկնածուն ստանձնի փոխքաղաքապետի պաշտոնը, այլ ոչ թե նշանակվի հաղթողի կողմից (էս նենց, խոսքի մեջ :Ճ):
Ավագանու անդամներիթեկնածուներն են`
Թեկնածուներ Կուսակցական պատկանելությունը Պաշտոնը Կարգավիճակը Առաջադրումը
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԳՈՌ ԺԻՐԱՅՐԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՙԿասկադ Ինշուրանս՚ ԱՊՊԱ գործակալ Գրանցված թեկնածու Ինքնաառաջադրում
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԲԵՐՏԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ Գրանցված թեկնածու Ինքնաառաջադրում
ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԷԴԻԿԻ ՀՀԿ Գրանցված թեկնածու ՀՀԿ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ՄԻՇԱՅԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՙՀոլիդեյ Թայմ՚ ՍՊԸ ռեստորանի սրահի պատասխանատու Գրանցված թեկնածու Ինքնաառաջադրում
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԳԱՐՈՒՇԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ Ծաղկաձորի ճոպանողի պահեստապետ Գրանցված թեկնածու Ինքնաառաջադրում
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ՆՈՐԻԿԻ ՀՀԿ Կոտայքի թեմի առաջնորդարան գլխավոր հաշվապահ Գրանցված թեկնածու ՀՀԿ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՙՄաքսֆիշ՚ ՍՊԸ ձկնաբույծ Գրանցված թեկնածու Ինքնաառաջադրում
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԴԱՎԻԹԻ ՀՀԿ ՙՈՒսուցչի տուն՚ հանգստյան տուն տնօրեն Գրանցված թեկնածու ՀՀԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՌՈՒԲԻԿԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ Գրանցված թեկնածու Ինքնաառաջադրում
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՇԽԱՐԱԲԵԿԻ ԲՀԿ Կոտայքի ԳԳԲ Հրազդանի մասնաճյուղ հսկիչ-փականագործ Գրանցված թեկնածու Ինքնաառաջադրում
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՍԵՐԺԻԿԻ ՀՀԿ անհատ ձեռնարկատեր Գրանցված թեկնածու ՀՀԿ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՌՈՒԲԻԿԻ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՙԾախսաձոր՚ ՍՊԸ իրավաբան Գրանցված թեկնածու Ինքնաառաջադրում

Ստեղ էլ մի կողմից զարմացա թե ոնց է այդքան քիչ թեկնածու, մյուս կողմից տենդենց ա նկատվում քչանալու` 2005-ին 17 թեկնածու, 2008-ին` 13, 2012-ին` 12: Երևի շատերը գիտակցում են, որ ավագանու անդամները առանձնապես անելու բան չունեն (եթե չասենք ավելին, որ քաղաքապետի որոշումների տակ պարզապես ստորագրվողներ են), էնա որ տրադիցիա է պետք է շարունակվի :Ճ
Տեսնես Ծուռ Վարդանը ինչ կասի :ՃՃՃ հը՞՞՞ Վարդան ապեր համաձայն ես հետս՞՞՞:ՃՃՃ
ՀԳ` երևի ճիշտ կլիներ "գյուղամեջը" երևացող տեղ մի տրաֆարետ դնեին, որտեղ փակցված կլիներ թեկնածուների մասին տեղեկատվությունը:
Թարմացում` թեկնածուներից մեկը` Հովիկ Հակոբյանը իմ հարևանն է և ինձ տվեց իր նախընտրական բուկլետը: Կիսվում եմ, կարող է ընթերցողներին հետաքրքրի: 








 

հասարակություն, tsaghkadzor, новости, общество, նորություններ

Previous post Next post
Up