Երկու կարևոր նորություն

Jul 23, 2012 21:57

Առաջինը` շատ լավ կայք է բացվել, որտեղ կարելի է կատարել էլեկտրոնային վճարումներ պետական տուրքերի, հարկերի և տուգանքների: Վճարման համար ընդունվում են ArCA կամ MasterCard վճարային քարտերը, ինչպես նաև վիրտուալ ArCA քարտը: Ափսոս Ծաղկաձորը և Հրազդանը չկա, բայց հուսով եմ կլինի: Դե Երևանը, Գյումրին ու Վանաձորը պարզ է, որ կան:
Ես արդեն երկու տարի է օգտվում եմ վիրտուալ ArCA քարտով կոմունալ վճարումները կատարելու համար, շատ հարմար ա: Նախկին մինիմում կես ժամ ռեալ վճարումների փոխարեն ծախսում եմ մաքսիմում հինգ րոպե տանից դուրս չգալով: Ստեղ էլ ցավոք Ծաղկաձորի վճարումները չի լինում կատարել, բայց լավ ա գոնե Երևանը կա: 
Արդեն գույքահարկը և հողի հարկն էլ էլեկտրոնային ձևով կվճարեմ: Հուսով եմ թրքահայ-գաիշնիկների տուգանքներ չեմ վճարելու:
Մի խոսքով, բռնեք` Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ
Երկրորդ նորությունը ավելի կարևոր է, բայց առավելապես տղամարդկանց համար:
Կարճ նախաբան: Այսօր գնացի մետրոյիս քարտը բլոկիրովկա էր ընկել, որ հանեն բլոկիրովկայից: Կոմպով ծրագիր բացեցին, մեկ էլ տեսնեմ ինչ` ինչքան մետրոյի անցակետ անցել եմ, բոլորի վայրը և ժամանակը իրանց տվյալների բազայում րոպե առ րոպե պահվում ա: Մտածեցի բա մարդ ես կարող ա մի օր լեվիյ գնաս, հետո քարտիդ ինֆոն նայեն կջոկեն թե երբ ուր ես գնացել: Ես որ լեվիյ չեմ գնում, բայց երևույթը տհաճ է: Այստեղից եզրակացություն` կարևոր տեղ-մեղ գնալուց մետրոյով չգնաք: Հետո չասեք չզգուշացրեց :)
Հարգանքներով` vahemart

 

անկապ, ՀՀ պետական բյուջե, новости, նորություններ

Previous post Next post
Up