Հայերենը անդրոիդում

Jul 10, 2012 23:41

Երկու ամիս առաջ վերջապես գտա իմ ուզածին: Հինը արդեն հինգ տարի օգտագործում էի, լրիվ մաշվել էր, ցանկություններս ամբողջությամբ չէր կատարում, կապրիզներ էր անում, դե մի խոսքով փոխելու ժամանակն էր: Հենց տեսա իրան, ասեցի իմը պետքա լինի: Չնայած մինչև հիմա իմը չի, դե-յուրե կեսը հլա բանկին ա :Ճ 
Նախկին հեռախոսս Սոնի Էրիքսոն էր K750i, իսկ սա առանց Էրիքսոնի Սո նի է: Մոդելը` Xperia LT26: Դե նենց չի որ ֆիքսուլ եմ, բայց տենց հեռախոսի կարիքը խիստ զգում էի: Առաջինը GPS-ի համար` մեկ-մեկ գնում եմ արշավների շատ է պետք: Երկրորդը` HD էկրանին ֆրենդլենտան լավ է կարդացվում, էլ չեմ ասում art_nude-ի նկարները լավ են երևում :ՃՃՃ երրորդն էլ` կարծում էի, որ հայերեն տառերը արդեն հեռախոսովս կկարդամ: Հեռախոսի վրա անդրոիդ 2.3 էր դրած: Պարզվեց, որ մեսրոպատառը չի հասկանում հեռախոսը: Տեխնիկական սպասարկան կենտրոնին մի քանի անգամ գրեցի, երևի սկի չհասկացան ինչի մասիմ եմ գրում:ՃՃ
Դիմեցի մեր հայտնի ovanitas-ին թե մի բան արա այ ախպեր ջան: Է Օվանիտասին ինչ կա, ամիսը մեկին ռութ ա անում, ասեց դու էլ ռութ արա: Ֆորումներում փորփրեցի տեսա, որ ռութը իմ խելքի բանը չի, համ էլ գառանտիայից կարող ա զրկվեմ: Ասեցի սպասեմ չորրորդ դրոիդին: Երկու օր առաջ եկավ չորրորդը հեռախոսիս շեմին, թե թարմացում ունես: Սոնիի պաշտոնական թարմացման ծրագրով դրեցի պրոշիվկի վրա ու պարկեցի քնելու: Հերթապահ էի, մտածեցի ոնց էլ լինի ռեանիմացիայից կզարթնացնեն, հեռախոսս ընթացքում կնայեմ: Թարսի պես այդ գիշեր ոչ ոգ չարթնացրեց, ես կում-կումաշ քնեցի, առավոտյան էլ տեսա որ նորմալ ա անցել պրոշիվկան: Հեռախոսս միացրեցի` չի միանում, յա... Միացնում եմ կոմպին, սկի հեռախոսս չի տեսնում, այ քեզ բան... Ինչքան կնոպկա կա սեղմում եմ` ոչ մի էֆֆեկտ: Վայ ռեանիմացիայի բժիշկներ, ես ձեր ինչն եմ ասել, պետք չլիներ հիմա տասը անգամ անտեղի կանչել էիք, էս խի էս անգամ չզարթնացրիք՞՞՞
Ֆորումներում արդեն վախեցրել էին, թե անհաջող պրոշիվկայի դեպքում հանրավոր է ստանալ հեռախոսից քյարփինջ: Հիմա չգիտեմ ինչ անեմ, պոիսկ եմ տալիս հազար բան են գրում, չգիտեմ ինչ անեմ: Մեկ էլ ոնց-որ միացավ, գրեց զարյադկան ցաձր ա ու անջատվեց: Քցի-բռնեցի, հիշեցի որ պրոշիվկից առաջ գրված էր, որ բատարեյկի զարյադկան պետք ա 50%-ից ավել լինի: Ես էլ ինձ կավառագիտունի տեղ դրեցի, չստուգեցի զարյադկան, մտածելով թե պրոշիվկայի ընթացքում մեկա զարյադկայա վերցնելու կոմպից: Անհամբեր սպասեցի մինչև տղերքը եկան, հերթապահությունս հանձնեցի և վազեցի տուն` զարյադոչնիկի հետևից: Տանը դրեցի զարյադկայի, կես ժամ հետո միացրեցի և անչափ ուրախացա, որ միացավ հեռախոսս: Սկսեցի փորփրել, մեկ էլ հո չտեսա իմ հարազատ մեսրոպատառը նախկին քառակուսիների փոխարեն: Դե պատկերացրեք իմ ուրախությունը, համ հեռախոսս կենդանի է, համ էլ հայաֆիկացված: Համ վեբում է տեսնում հայերենը, համ հայերեն doc ֆայլերն ա կարդում, համ համարները հայերեն կարելի է փոխել, այսինքն հայերենի պոդդերժկան սիստեմային է: Ես ձեր ցավը տանեմ անդրոիդի ռազրաբոտչիներ և Սոնիի աշխատակիցներ!!!
UPD: ամենի մեղավորը ոմն DroidSansArmenian.ttf ֆոնտն է, որը այժմ հեռախոսի մեջ է: Տառերը այնքան էլ սիրուն և ընթեռնելի չեն, բայց չեմ բոգատի տեմ ի ռադի :ՃՃՃ


 
 

техника, новости, նորություններ

Previous post Next post
Up