Я очень люблю собирать прямую речь. Именно на прямой речи я поймал молодых Альтернативцев/Импичментовцев на вранье. Именно прямая речь показывает то, как человек врет.
Читайте френды. Я уверен, что за некоторые высказывания ЛТП будет стыдно чуть попозже. За некторые сейчас. А некоторые войдут в анналы истории.
Цитаты - с А1плюс
՚Այո, իմ իշխանության ժամանակ կուսակցություն է փակվել, թերթեր են փակվել, դատավարություններ են տեղի ունեցել: Այդ փաստը դեռեւս հանցագործություն չէ, ոճրագործություն չէ: Պետք է պարզել, թե ինչ համար են փակել, օրենքով են փակվել, թե` ոչ: Աշխարհի բոլոր պետություններում կան օրենքներ կուսակցությունների գործունեության մասինՙ, - հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տե-Պետրոսյանը:
՚Իմ հրամանագրով ՀՅԴ-ի գործունեությունը կասեցվեց 10-12 օր` մինչեւ դատարանի որոշումը: Ես ունեի այդ իրավունքը: Այդ ժամանակ մենք չունեինք Սահմանադրություն, կար Հայաստանի նախագահի մասին սահմանադրական օրենքՙ: Տեր-Պետրոսյանի հրամանագրից հետո դատարանը որոշում է կայացրել 6 ամսով կասեցնել ՀՅԴ-ի գործունեությունը` ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: ՚6 ամսվա ընթացքում կուսակցությունը չկատարեց դատարանի որոշումը:
Տեր- Պետրոսյանը գտնում է, որ ՀՅԴ-ի կասեցման գործընթացը ունեցավ դրական արդյունք. ՚Այսօր ՀՅԴ-ն իր գործունեությունը համապատասխանեցրել է ՀՀ օրենսդրությանը: Դա ՀՅԴ Գերագույն մարմնի ստեղծումն է, որ 120-ամյա ՀՅԴ-ն չուներՙ:
՚Մենք խորհրդարանում մեծամասնություն չունենք եւ պետք է աշխատենք գոյություն ունեցող խորհրդարանական մեծամասնության հետ: Ես բացատրել եմ, որ խորհրդարանը թեեւ այսօր չի արտահայտում մեր հասարակության եւ քաղաքական դաշտի, ուժերի հարաբերակցությունը, բայց հարկադրված ենք աշխատել այս խորհդարանի հետ. ես չեմ կասկածում, որ որեւէ բարդություն չի լինի, շատ սահուն կձեւավորվի կառավարություն, կնշանակվի վարչապետ, որից հետո իմ ծրագրի հիմնադրույթների վրա կներկայացվի կառավարության ծրագիրը, որը ես կարծում եմ շատ լուրջ ծրագիր էՙ:
Իսկ ո՞վ է լինելու իր թիմը. ՚Կարեւոր չեն կոնկրետ անձերը եւ նրանց հետագայում զբաղեցնելիք պաշտոնները, ցանկացած ընտրություն, որը ինչ-որ ձեւով վերածվում է քաղաքական շարժման, ունենում է իր լիդերները, առաջնորդները, նրանք այսօր ձեր աչքի առջեւ են, իշխանության են գալու այն ուժերը, որոնք այսօր իմ կողքին են, սատարում են ինձ. դա վերաբերում է բոլոր այն կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, որոնք սատարում կամ աջակցում են իմ թեկնածությանը. սկզբունքը լինելու է հետեւյալը. յուրաքանչյուրը այս շարժման, մեր հաղթանակի մեջ ներդրած իր ջանքերի չափով պետք է հատուցվի համապատասխան պաշտոններով եւ պետական աստիճանակարգովՙ:
՚Ժողովուրդը շատ ավելի լավ կհասկանա իմ ծրագիրը, քան քաղաքագետներն ու քաղաքական գործիչները. որւեէ կասկած չունենաքՙ:
Տեր-Պետոսյանը նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ից մինչ օրս 300 էջ նյութ է մատուցել հասարակությանը, ինչը 2 թեկնածուական դիսերտացիայի ծավալ է: Շփվել է մոտ 500 հազար մարդու հետ
Բայց մի բան Տեր-Պետրոսյանը հստակ ընդգծեց` այն, ինչ չի անելու. առանց անուն նշելու, 1996 թվականի դեպքերը ակնարկելով հայտարարեց. ՚Ցանկապատներ չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխ չեմ ջարդելու: Եվ ի դեպ, այդ թեկնածուն/ Վազգեն Մանուկյանը-խմբ./ կործանվեց հենց այդ պատճառով. նա 96-ին ուներ 41 տոկոս ձայն, հաջորդ ընտրություններում ստացավ 13 տոկոս, 2003-ին՝ 0,9 տոկոս. սա է ժողովրդի վերաբերմունքը 1996 թվականի նրա կատարած այդ ահավոր հարվածին՝ ուղղված պետության դեմ: Ուրիշ ոչ մի պատճառ չկա: Ժողովուրդը բնազդաբար չի ընդունում այդպիսի քաղաքական գործելակերպը: Եվ դա իմ կողմից երբեք չի լինիՙ:
Այն, որ Վազգեն Մանուկյանը համոզված է, թե 1996 թվականին ընտրվել է նախագահ, ես հարգում եմ նրա համոզմունքը եւ կարծիքը. թող այդպես էլ համոզված մնա ու կարծի. բայց քաղաքականությունը կարծիք չէ, համոզմունք չէ, քաղաքականությունը իրավական պրոցես է եւ կապված է պետության հետ:
Միջազգային դիտորդական կազմակերպությունները, այո, նշել են անճշտություններ, թերություներ, կեղծիքների ինչ-որ հանձնաժողովներում, բայց ընդունել են ընտրությունների արդյունքներըՙ,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը
՚Եթե դրսից ինձ սկուտեղի վրա իշխանություն մատուցեն, ես մի ծաղիկ էլ կավելացնեմ վրան եւ կվերադարձնեմՙ,- ասաց Առաջին նախագահը:
Առաջին նախագահը նշեց, որ իր ձեռքի տակ ունի գրավոր այդ առաջարկը եւ բացատրեց, թե ինչու այն չի կարող հրապարակել.՚Քանի որ դա պետական գատնիք է, եւ ես էլ պետական պաշտոն չեմ զբաղեցնում` իրավունք չունեմ դրա մասին որեւէ վերաբերմունք արտահայտելՙ: Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ համանախագահների ներկայացրած վերջին գրավոր առաջարկի բովանդակությունը նա ներկայացրել է իր հանրահավաքներից մեկում` մի ամբողջ գլխով, մեթոդաբանորեն
՚Ինչ վերաբերում է Ադրբեջանում ինչ են մտածում իմ հաղթանակի մասին, դա իրենց գործն է: Մենք մեր հարցն ենք լուծում: Ինձ մեր ժողովուրդն է ընտրում եւ ոչ թե թուրքերը կամ ադրբեջանցիները: Ես համաձայն էլ չեմ այն տեսակետին, թե Ադրբեջանում եւ Թուրքիայում ոգեւորված են իմ առաջդրմամբ: Ադրբեջանում եւ Թուրքիայում տասնյակ ավելի շատ հրապարակումներ կան, որոնք ուրախ են Սերժ Սարգսյանի առաջադրմամբ: Իմ մասին նույնիսկ չեմ էլ տեսել, մի գուցե կանՙ: