Masterpiece

Apr 28, 2021 01:16

"Այն նույն Մյունհաուզենը" ֆիլմը սյուռ-պոեզիա է՝ կյանքի մասին ճշմարտություններ մերկացնող։ Էդ ճշմարտություններն ու դրանց հակառակ կողմը՝ սուտը, ֆիլմը բացուխուփ է անում աճպարարի հմտությամբ ու սահունությամբ․ հայացքդ չես կարողանում կտրել, բառ չես ուզում բաց թողնել։ Բոլոր  կառույցները պոեզիա են․ սկրիպտը, խաղը, միմիկան, երաժշտությունը, հագուստները, իմ սիրած ձայնային կոմֆորտը։ Ֆիլմը վերականգնում է կյանքի բեյսիկ հավեսները, հիշեցնում ապրելու արվեստը, որի մասին մինչծննդյան ինֆորմացիաս այնպես կենարար ակտիվ էր երեխա ժամանակս, իսկ ես ուզում եմ հավատալ՝ վերականգնելի, հասանելի է լինելու հետո էլ մի օր։

գործեր, ֆիլմեր

Previous post Next post
Up